2021 թվականին համաշխարհային առեւտրի ծավալը հասել է 28,5 տրիլիոն դոլարի ռեկորդային բարձր մակարդակի՝ 2020 թվականի համեմատությամբ ավելանալով 25 տոկոսով, 2019 թվականի համեմատությամբ ցուցանիշն աճել է 13 տոկոսով:
2019թ. հոկտեմբերի 16-ին շռնդալից գովազդային արշավով հայկական ավիաշուկա մտավ «Ռյան Էյր» բյուջետային ավիաընկերությունը: Կասկածելի պայմաններով գործարքի շնորհիվ պայմանական 20 դոլարով Եվրոպա մեկնելու լուրն այնպես էր կուրացրել հայաստանյան ազգաբնակչությանը, որ անգամ հասարակության մեջ քիչ թե շատ կշիռ ունեցող բազմաթիվ գործիչներ էին ոգևորված իրլանդական այդ հեքիաթով: Այդ օրերին բազմաթիվ էին երևանյան հայտնի «Կոֆե, կենտրոն» արտահայտության ռյանէյրյան խմբագրումները՝ «Կոֆե, Հռոմ…», «Կոֆե, Վիեննա…» և նման այլ օրինակներ. Եվրոպական մայրաքաղաքները այդ արտահայտության մեջ փոխվում էին՝ ըստ այն կիրառողի նախընտրության:
Հուսով եմ 30 տարվա հայկական պետության կոնցեպտն անցնելով իր քավարանով վերջնականապես հաղթելու է 3 տարվա չպետության կոնցեպտին և այդ մարտում Հայաստանը կհաղթի ՉՀայաստանին:
Վերջին ամիսներին ոստիկանությունն ու ենթակա ստորաբաժանումները բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների համար հետախուզվող անձանց են հայտնաբերել, այդ թվում՝ ԱՊՀ-ում և արտերկրում։
Այս բոլոր հարցերը, վստահ եմ, առաջանում են ոչ միայն ինձ մոտ եւ ակնկալում են պատասխաններ, որոնց, ինչպես հասկացա, նախարարը պատրաստ չէ պատասխանել։
«Այս երկրում բոլորը պետք է հասկանան, որ մարդու գրպանը մտնելուց առաջ դուռը պետք է ծեծել, հարցնել, բացատրել, հիմնավորել։ Հետո, թե ինչ կլինի՝ դա արդեն հարցի մյուս կողմն է։ Չենք վստահում ո՛չ ակտուարական հաշվարկներին, ո՛չ էլ բյուրոյի խորհրդին։ Ապահովագրական բյուրոն մի հիմնարկ է, որի ղեկավարն ու խորհուրդը հաշվի չեն նստում ժողովրդի կարծիքի հետ: Հայաստանի նորանկախ պատմության մեջ դեպք չի գրանցվել, երբ թանկացումից ու մարդու վիճակը վատթարացնող օրենքից ոչ ոք տեղյակ չլինի։ Սիրուն բան չեն անում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին վարորդները:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում:
2021 թվականի ապրիլի 29-ին ոստիկանության Իջևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գետահովիտ գյուղի իրենց տնից գողություն է կատարվել:
Նախնական տվյալներով՝ Դոնեցկում ուժայինների նախաձեռնած կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել: Այս մասին հայտնել է Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԿԺԴՀ ներկայացուցչությունը։
Արցախի Ազգային ժողովում ընդունվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ, որով 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքները Արցախի Հանրապետության անբաժան մասն են կազմում, և դրանց վրա տարածվում է իրավական հատուկ ռեժիմ։
ԵԱՀԿ դիտորդները փետրվարի 16-ի երեկոյան Դոնբասի շփման գծի երկայնքով գրանցել են 500 պայթյուն, որոնց ինտենսիվությունը նվազել է փետրվարի 17-ին: Այս մասին ասել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Յաշար Հալիթ Չևիկը։
Փետրվարի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ը Ֆիլիպիններին է փոխանցել «Պֆայզեր» պատվաստանյութի լրացուցիչ 3.4 միլիոն դեղաչափ: Հրապարակմանը կից Պետդեպի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ էր ներկայացրել ֆիլիպինյան կողմի՝ ուղեբեռը ստանալու կադրերից:
ՄԱԿ-ը անհանգստությամբ է հետևում այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներին: ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել: Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։
Իրավապահները նախաքննության ընթացքում տվյալներ էին ստացել, որ կրակոցներ արձակած անձը Երևանի 37-ամյա բնակիչ է։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է։
Թավշյա իրադարձություններից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի անունը մեկ անգամ չէ, որ հիշել են լրատվամիջոցները. նախ ՊՎԾ-ն էր խախտումներ արձանագրել ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, ապա հայտնի էր դարձել, որ Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է. «Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է»։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 17-ին Ստեփանակերտի N3 դպրոցում ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցի բացման արարողությանը:
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 17-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Նրանց հետ ի՞նչ պետք է քննարկեն, իհարկե, եթե այդ ամենը չլիներ, ապա Ադրբեջանի ներկայացուցչի գալը, որպես հարևան երկրի ներկայացուցիչ, նորմալ կդիտարկվեր։ Բայց երբ գոյություն ունեն այսքան փաստեր, առհասարակ ադրբեջանական կողմի հետ որևէ հարաբերություն համարում եմ աբսուրդ։ Այսպես մենք թուլանում ենք, թուլացնում մեր զինվորին, բնակչին, անվտանգությունը, իսկ դա անում է իշխանությունը՝ նպաստելով Ադրբեջանի շահերին»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Փետրվարի 18-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Երկօրյա պայքարից հետո Հայաստանի մարմնամարզության առաջնության հաղթողները և մրցանակակիրները հայտնի են:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
պետք է միավորում ոչ թե առաջնորդի,այլ կապիտուլյանտ ռեժիմի հեռացման գաղափարի շուրջ։
Վերջերս «Ազատության» հետ զրույցում «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը նշել է, որ այսօր մեծ շանսեր կան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հաջողության հասնելու համար, քանի որ «Ղարաբաղի շուրջ բոլոր տարածքների շարքում Ադրբեջանին է վերադարձվել նաև Քարվաճառը», որի ազատագրումը հայկական ուժերի կողմից պատճառ դարձավ, որ Թուրքիան 1993-ին միակողմանի փակի օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվեց է 1995-ին:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փետրվարի 12-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայի գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություն անելիս հանցագործներից մեկին բռնել են:
ակառակորդը փորձում է ակտիվ ռազմական գործողություններ ծավալել: Օրվա ընթացքում ուկրաինական զինուժը հրադադարը խախտել է 18 անգամ»,-լրագրողների հետ զրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 18-ին կգումարի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից։
Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը կուժեղացնեն հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ստորաբաժանումը՝ ծավալելով լրացուցիչ սարքավորանք, այդ թվում առաջավոր ռադարներ: Փետրվարի 17-ին այդ մասին հաղորդել է ազգային պաշտպանության նախարարությունը:
Կալանավորվել է Ադրբեջանի ՊՆ ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալալ Քազիմովը: Այս հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: