Երեսունչորս տարի առաջ այս շաբաթ Ստեփանակերտի ժողովրդական ժայթքումով, Երեւանի մայր հավաքով եւ Արցախի բուն որոշմամբ սկզբնավորվեց մեր Հայրենիքի ինքնության, ազատության եւ վերամիավորման համար բազմադարյա պայքարի արդի հանգրվանը:
Արցախի Ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 18-ի արտահերթ նիստում, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, ուղիղ եթեր չհեռարձակվեց:
Այս անգամ թուրքական «Karar» թերթը վերլուծական հրապարակում է արել, որտեղ ներկայիս Ռուսաստանի Դաշնության 10 շրջաններն անվանել է թյուրքական ինքնավար հանրապետություններ։ Այդ ցանկում ներառվել են Ռուսաստանի հետևյալ շրջանները՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչայ-Չերքեզիա:
Ինչ էին ասում, ինչ ստացանք. ամփոփվել են անցած տարվա տնտեսական ցուցանիշները
Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը փետրվարի 18-ի համար կարմիր նախազգուշացում է հայտարարել վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորկի կապակցությամբ, որը մոտենում է Մեծ Բրիտանիային: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:
Արցախի Հանրապետությունում փետրվարի 17-ին կատարվել է 407 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 154 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։ Գրանցվել է մահվան 2 դեպք:
Հոնիական ծվում հրդեհ է բռնկել 237 ուղեւորներով ճամփորդանավում, որը նավարկում է իտալական դրոշի ներքո: Փետրվարի 18-ին այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հունաստանի նավահանգստային ոստիկանությանը։
Հայաստանում փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 հազար 295 դեպք, որից 386 հազար 193-ը`առողջացած, 8278-ը` մահվան ելքով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հետևանք է:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնության նպատակը վերոնշյալ հռչակագրում տեղ գտած հակահայկական մի շարք ձեւակերպումներին (այսպես ասած` «Զանգեզուրի միջանցքից» մինչեւ Հայոց ցեղասպանության խեղաթյուրում) հակադարձելն է:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:
«Իրավունքին» հասած լուրերի համաձայն` ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր չեն համաձայնել «ինստրուկտաժ» անցնել եւ դառնալ նորաթուխ պարեկներից մեկը, ասում են` դիմում գրի, ազատվի:
«Իմ կյանքում ամեն ինչ լավ է, հիմա խորհրդակցության եմ, կներեք»: «Իրավունքի» հետ զրույցում այսպես պատասխանեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ներկայանալուց հետո հնարավորություն չտալով անգամ հարց հնչեցնել:
Պարզվում է, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից անձնական երաշխավորություն ներկայացնելն ամենեւին էլ պատահական չէ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենտը փետրվարի 17-ին հավանություն է տվել մինչեւ մատի 11-ը ներառյալ դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին: Նիստի հեռարձակումը վարել է C-Span հեռուստաալիքը։Սույն որոշման օգտին արտահայտվել է 65 օրենսդիր, դեմ է հանդես եկել 27 սենատոր:
Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 17-ին հեռախոսով Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ իրադրությանը վերաբերող դիվանագիտական փոխգործակցությունը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է մարտ ամսից յոթից մինչեւ երեք օր կրճատել կարանտինն այն բոլոր մարդկանց համար, ովքեր կժամանեն երկիր: Այդ մասին հաղորդել են Kyodo News եւ NHK գործակալությունները՝ վկայակոչելով աղբյուրների: Ենթադրվում է, որ կարանտինը կկրճատվի այն բոլոր անձանց համար, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն երեք չափաբաժինները, զրուցակիցներն ասում են լրագրողներին:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 15 հազար 644-ով:
Փետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արզնի գյուղի 32-ամյա մի բնակչի բերման ենթարկելիս նրա տանը՝ սեղանի վրա, նկատել են ապակյա տարայի կափարիչ և ծխախոտի տուփ՝ սուր հոտով, դեղնականաչավուն զանգվածով։
Երաժիշտ, բանաստեղծ, «Բարդ» ակումբի հիմնադիր Վախթանգ Հարությունյանի 50-ամյա հոբելյանը ընկերները կտոնեն «Վախթանգ Հարությունյան և ընկերներ» խորագրով համերգով, որը տեղի կունենա մարտի 1-ին, «Մետրո» թատրոնում:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գեղամ Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հարել տաք կարագը, շաքարավազը և ձուն: Զանգվածին ավելացնել մաղած ալյուրը և փխրեցուցիչը, ստանալ թանձր թթվասերի խտության խմոր:
Ամանորից օրեր առաջ մայրս, որն ապրում է Ֆրանսիայում, ինձ գումար է ուղարկում․ իր քրտնաջան աշխատանքի պտուղն է, այստեղից նվեր պիտի գնեմ ինքս ինձ համար՝ իր անունից։ Չեմ էլ նկատում՝ ինչպես, միջոցառման ժամանակ, որին մասնակցում էի, կորցնում եմ գումարի մի մասը՝ 20 եվրո։ Եթե իմ աշխատած գումարը կորցնեի, այդքան չէի սրտնեղի, բայց կորցրել էի մայրիկիս նվերը։ Որպեսզի մխիթարեմ ինքս ինձ, բացում եմ օրագիրս ու գրում․ «․․․Հ
Առավոտյան վաղ արթնացեք և ժամանակ տրամադրեք ֆիզիկական վարժություններին և մեդիտացիային:
Շվեյցարիան փետրվարի 17-ից կչեղարկի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների զգալի մասը: Այս մասին հայտնել է կառավարությունը:
Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է հայտարարագրված աշխատատեղերի ռեկորդային աճերի մասին, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ զբաղված քաղաքացիների քանակը Հայաստանում կրճատվել է։ Ճիշտ է, առայժմ տվյալները միայն անցած տարվա երրորդ եռամսյակի դրությամբ են, չորրորդի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, բայց կասկած չկա, որ նույն պատկերն է լինելու նաև չորրորդ եռամսյակում։
Տղամարդկանց 15 տոկոսին նվերներ պետք չեն Փետրվարի 23-ի առթիվ, եւ դրանք չի ստանա յուրաքանչյուր չորրորդը: Այդ մասին ասվում է SuperJob.ru ծառայության հետազոտության մեջ, որի արդյունքները հայտնվել են ՌԻԱ Նովոստիի տրամադրության ներքո (հարցմանը մասնակցել է 1600 հոգի):
Վիետնամի իշխանությունները համաձայնել են մարտի 15-ից սահմանները բացել զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնել է Վիետնամի լրատվական գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին: