«Սա պետության և չպետության միջև, գոյության և չգոյության միջև ընտրություն է». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես Ղարաբաղն ընդհանրապես չեմ տեսնում Ադրբեջանի կազմում»
ՀՀ երկրորդ նախագահ
Ռ. Քոչարյան

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»
ՀՀ երրորդ նախագահ
Ս. Սարգսյան և

«Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»
Ն. Փաշինյան

Հուսով եմ 30 տարվա հայկական պետության կոնցեպտն անցնելով իր քավարանով վերջնականապես հաղթելու է 3 տարվա չպետության կոնցեպտին և այդ մարտում Հայաստանը կհաղթի ՉՀայաստանին:

Գիտակցումը, որ հենց «Արցախյան հիմնախնդրի» միջոցով է հնարավոր Հայաստանի քաղաքական ապագայի ռեանիմացիան և առհասարակ Հայաստանի միջազգային արենա օբյեկտից-սուբյեկտ կարգավիճակով վերադառնալու քաղաքական դեղատոմսը դառնում է դոմինանտ:

P.S. Սա պետության և չպետության միջև, գոյության և չգոյության միջև ընտրություն է: Քաղաքական ազգ դառնալու կամ «որտեղ հաց այնտեղ կաց», «եղունգ ունես գուխդ քորի» միջև ընտրություն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28