Բաժիններ՝

Իջևանի ոստիկանները ամիսներ անց բացահայտել են բնակարանային գողությունները

2021 թվականի ապրիլի 29-ին ոստիկանության Իջևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գետահովիտ գյուղի իրենց տնից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն արձանագրեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տան մուտքի դռան փականը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր:

Հարուցվեց քրեական գործ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Իջևանի ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, երբ հաջորդ օրը նոր ահազանգ ստացվեց. դարձյալ բնակարանային գողություն էր եղել՝ դարձյալ Գետահովիտ գյուղում ու դարձյալ նույն ձեռագրով։ Կոտրել էին տան դռան փականը, մտել ներս ու հափշտակել տարբեր իրեր։

Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ հարուցվեց։
Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։

Ամիսներ անց՝ արդեն այս տարվա փետրվարի 10-ին, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին հանցագործությունները՝ կասկածանքով բերման ենթարկելով

Գետահովիտ գյուղի 21-ամյա մի բնակչի։ Նա տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացվեց քննչական մարմնին։

Գողոնը մասամբ առգրավվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս