Գողոնը հայտնաբերվել է։ Հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարանը:
Սառելուց հետո շերտերից յուրաքանչյուրը կիսել չորս մասի: Մատուցվող ափսեին մի փոքր կրեմ քսել, որպեսզի տորթը չշարժվի: Հավաքել տորթը՝ յուրաքանչյուր շերտին քսելով 2-3 ճ/գ կրեմ: Վերևի շերտին և կողքերին նույնպես առատ կրեմ քսել: Տորթը 2 ժամ դնել սառնարանը: Զարդարել թարմ հատապտուղներով և մատուցել:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 92 223. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
Մարդիկ սկսել են օգտագործել արծաթ դեռ մինչև մ.թ.-ն. օրինակ՝ Սարդինիայում արծաթ են մշակել վաղ Էնեոլիթի դարաշրջանից սկսած:
Դեպքը, որ հունվարի 12-ին Կոշ գյուղում էր կատարվել, դետեկտիվ ֆիլմի էր նման: Ժամը 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 40-ամյա տղամարդուն իր տանը մահացած գտան: Դին հյուրասենյակում հայտնաբերել էր եղբայրը և 1-02 զանգել: Դիակի զննությամբ դեմքին արնանման հետքեր հայտնաբերվեցին
Երկար ժամանակ կառավարությունը հասարակությունից թաքուն էր պահում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը։ Մինչև վերջերս նույնիսկ հավաստիացնում էին, որ առաջիկա 10 տարիներին գազի ներմուծման գինը չի փոխվի՝ կմնա այնքան, որքան կա։ Այդ նույն ժամանակ, սակայն, հանրությունից գաղտնի կնքել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ ապրիլի 1-ից գազի ներմուծման գինը սահմանին բարձրանում է։
7482 (1994 PC1) աստղակերպը, որի տրամագիծը կազմում է շուրջ 1,1 կիլոմետր, հունվարի 18-ին կթռչի Երկիր մոլորակի մոտով: Դա հետեւում է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA)՝ հունվարի 13-ին հրապարակված տվյալներից։
Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության զենք բռնեցին բազում քաջորդիներ և անմահացան հանուն այդ հայրենիքի: Նրանցից է կապիտան Ռաֆայել Հակոբյանը:
Եվրամիության պաշտպանության նախարարները Ֆրանսիայի Բրեստ քաղաքում կայացած ոչ ֆորմալ հանդիպմանն անցկացրել են տիեզերական անվտանգության շուրջ առաջին քննարկումը տիեզերական աղբից Երկրագնդի 30 հազար արհեստական արբանյակների պաշտպանության վերաբերյալ:
Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը 2022 թվականի հունվարի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
Վերջին օրերին բավականին մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի կողմից Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերում անելու համար հարուցված քրեական գործը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դեռևս հունիսի 21-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած:
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման եւ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:
Այդ հողերը կարևոր նշանակություն ունեին ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Նաև փաստ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում բախվել է հացահատիկի դեֆիցիտի հետ։
168.am-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի և նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմերի՝ 2022 թվականին կատարած առաջին գնումները:
Հունվարի 14-ին, ժամը 13։36-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։
«Հարմարվել էր շատ, գոհ էր ծառայությունից, միշտ միայն խոսում էր իր առաջադիմությունների մասին, ասում էր, որ՝ ես մեդալներ եմ ստանալու, պետք է պարգևատրումներ ստանամ, դու պետք է պարծենաս ինձանով։ Մեդալներ չստացավ, բայց պարծենալը ես միշտ եմ պարծեցել, միշտ էլ հպարտացել եմ իմ տղայով, միշտ գովեստի խոսքեր եմ լսել իր մասին, միշտ հպարտացել եմ իրենով։ Հպարտության առումով բան չի փոխվել ինձ մոտ, ուղղակի կարոտն է, ցավոտ կարոտը․․․»։
Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում առաքելությունն ավարտած հայկական ստորաբաժանումը հունվարի 14-ին վերադարձել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում ընկերական խաղ կանցկացնի:
Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է: «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Մեկուկես ժամը նման բանակցությունների համար բավականին կարճ ժամանակ է: Սովորաբար նման բանակցությունների առաջին հանդիպումից հետո միայն շատ նախնական բաներ կարելի է ասել, որովհետև կողմերը վստահաբար որևէ սուր հարց չէին կարող քննարկել, դա է փաստում նաև այն, որ տարածվել է համաձայնեցված տեքստ, և գործընթացից կողմերն ունեն ակնկալիքներ ու համաձայնեցված առաջ են ընթանում: Ավել բան վաղ է ասելը»,- նկատեց նա:
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրն իր քաղաքականության շրջանակներում չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին: Հաավիստոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:
«Դժբախտաբար, ոչ ոքի չի հետաքրքրում այս հարցը: Այո, կայք բացեցինք, որտեղ արժեքավոր նյութեր կան՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, սակայն դա թանգարանին չի փոխարինի: Գիտեք, Ամիրյան փողոցում թանգարանային շենք կա, որը դատարկ է տասնյակ տարիներ, ու կառավարությունն ինչո՞ւ այն չի տրամադրում, որպեսզի Թամանյանի թանգարանը բացվի: Դա Խրիմյանց գիմնազիայի շենքն է, որը պատկանում է Անգլիայում բնակվող միլիոնատեր Վաչե Մանուկյանին, ում երկու նամակ եմ գրել, որոնք մնացել են անպատասխան: Ինձ չընդունեցին ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դավիթ Բարսեղյանի, Ալբերտ Թումանյանի հետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ավստրալացի օդերեւութաբանները գրանցել են մայր ցամաքում ամենաբարձր ջերմաստիճանը վերջին 62 տարվա ընթացքում՝ Ցելսիուսի 50,7 աստիճան: Այդ մասին Twitter-ում հաղորդել է Ավստրալիայի օդերեւութաբնական ծառայությունը։
Զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նիկոլ Փաշինյանի հրահանգով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ Որոտանի կեսն Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի Կառավարությունը որոշել է լուծարել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը։