Հետազոտությանը մասնակցել է 458 մարդ, որոնք պատվաստվել էին հետազոտությունն սկսվելուց 12 շաբաթ առաջ եւ որոնց մոտ կորոնավիրուսային վարակ չէր ախտորոշվել։ Յուրաքանչյուր կամավոր ներարկվել է երեք պատվաստանյութերից մեկի (Janssen/Johnson & Johnson՝ 150 մարդ, Moderna՝ 154, Pfizer-BioNTech՝ 154) մեկ խթանիչ դեղաչափով։
Falcon 9 հրթիռը արձակվել է SpaceX-ի կողմից 2015 թվականին՝ DSCOVR տիեզերանավը ուղեծիր դուրս բերելու և Արեգակն ու Երկիրը դիտարկելու համար: Նրա երկրորդ աստիճանը բավարար վառելիք չուներ մեր մոլորակ վերադառնալու համար, ուստի նա մնաց տիեզերքում և սկսեց շարժվել քաոսային ուղեծրով:
– Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ակնհայտ անհարգալից պահվածք են դրսևորել Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ անարգելով Հայրենիքի համար զոհվածների հիշատակը։
«Կասպերսկի» ընկերության փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրել են վնասաբեր արշավ, որի թիրախում են տարբեր երկրների կազմակերպություններ, հիմնականում ստարտափներ, որոնք աշխատում են կրիպտոարժույթների, խելացի գործարքների, ապակենտրոնացված ֆինանսների, բլոկչեյնի հետ:
Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆլուրին մտադիր չէ մենամարտել Ալեքսանդր Ուսիկի հետ բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար: Նա հայտնել է, որ հաջորդ մենամարտն անցկացնելու է իր հայրենակից Դիլիան Ուայթի հետ:
Իլոն Մասկը 19-ամյա ամերիկացի ուսանող Ջեք Սուինիին առաջարկել է հինգ հազար դոլար՝ հեռացնելու համար բոտը, որը հետևում է միլիարդատիրոջ անձնական ինքնաթիռի գտնվելու վայրին և դրա մասին տեղեկատվությունը տեղադրում Twitter-ում։ Այս մասին հայտնում է Protocol հրատարակությունը։
«Լավ, այդ մարդիկ չգիտեի՞ն, որ հունվարի 28 է գալու. Նրանք մեզ բոլորիս դասեր են տալիս, օրենքներ են գրում, կանոնակարգեր են ընդունում, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորենք, որ կորոնավիրուսով չվարակվենք, բա իրե՞նք: Հատկապես, երբ գիտես, որ մոտենում է միջոցառում, որի նշելու կարևորությունը կա. Այդ ի՞նչ վարքագիծ եք ցուցաբերում, դրանից հետո հանրությունը ո՞նց վերաբերվի այդ ամեն ինչին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելուն:
Վարորդների շրջանում խոսակցություններ են տարածվել, որ ապահովագրական ծառայության սակագինը փետրվարի 7-ից 3000 դրամով բարձրանալու է: «Ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդից թաքուն 3000 դրամով թանկացնում են ու որոշակի բալային համակարգ են փոխում, սակայն դրա փոխարեն՝ ոչինչ չեն անում: Վթար չունենալով հանդերձ՝ իմ ԱՊՊԱ-ի դասը ոչ միայն չի նվազում, այլև աճում է: Փաստացի կրկնակի կորուստ, իսկ վթարի դեպքում, ինչպես հասկանում եմ, այդ գումարը ես եմ վճարելու, ուղղակի մի քանի տարում։ Փաստացի ոչ թե ԱՊՊԱ, այլ բարձր տոկոսով վարկ է»,- սոցիալական ցանցում ծավալված քննարկումներից մեկում գրել է վարորդներից մեկը:
Արցախի դատախազությունը հաղորդագրություն է տարածել բժշկի կողմից խարդախության եւ կաշառք տալու փորձիօ դրդչության ենթադրյալ հանցավոր դեպքի վերաբերյալ:
Ցանկացած բանակի պատմության մեջ կան և՛ հաղթական, և՛ դժվար օրեր, հետևաբար, շատ կարևոր է, որ կարողանանք և՛ մեր հաղթանակները, և՛ պարտություններն ընդունել արժանապատվորեն ու խոհեմաբար։ Կարևոր է նաև, որ հաղթանակներից չհայտնվենք՝ էյֆորիայի, իսկ պարտություններից էլ՝ ընկճախտի մեջ, և հիշենք՝ ինչպես որ հաղթանակներն են դաս, այնպես էլ՝ պարտությունները, ուստի, պետք է անընդհատ այդ դասերը սերտելով՝ կատարելագործվենք, որովհետև, խոշոր հաշվով, մարդկության կյանքը միտված է կատարելագործման։
«Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար, բազմաթիվ վիրավոր մարտիկների կռվի դաշտից դուրս հանած, չարդախլեցի Անահիտ Մարտիրոսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Անհրաժեշտ է շտապ բժշկական միջամտություն»,- այս մասին ահազանգում են նրա հարազատներն ու ընկերները՝ ակնկալելով աջակցություն:
eSIM-ով մոդելները հասանելի կլինեն միայն ընտրված երկրներում, և դժվար թե Հայաստանը լինի դրանցից մեկը:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Ռուսաստանում նախադրյալներ չկան 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար։
Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ուշագրավ հարցազրույց է տվել երկկողմ հարբերությունների, Իրանի արտաքին քաղաքականության և մի շարք այլ հարցերի շուրջ:
Հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքը՝ «Բազկամարդը» գիրքը պարզապես Սարգիս Ստեփանյանի կենսագրականը չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։
Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն ավանդույթի համաձայն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք է մատուցել Հայ Զինվորին
Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հիշում է, երբ բանակում իր դեմ ընդվզում է նկատում, մինչդեռ այս մասին պիտի հիշել, երբ փորձում է բանակին զրկել իր հիմնական առաքելությունից՝ հօգուտ թշնամու, և պարտադրել սեփական քաղաքական օրակարգը, որը ենթադրում է համակերպվել սեփական դիրքերի և ինքնիշխան տարածքների կորստի հետ: Ժամանակն է՝ բանակը, ժողովուրդը դուրս գա Նիկոլ Փաշինյանի պարտության տանող սարդարապատից:
Գերմանիայի կառավարությունը լրտեսության համար կասկածվող ռուս դիվանագետին անցանկալի անձ է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Der Spiegel»-ին:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը կատակել է, որ լավ կլիներ, եթե ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազի փոխարեն օղի հոսեր։ Այդ մասին նա հայտարարել է ճեպազրույցում։
2022 թվականի պետական բյուջեով Վահագն Խաչատուրյանի գլխավորած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվել է 21.3 միլիարդ դրամ գումար, որից 5.2 միլիարդը պետք է ուղղվի տեղական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկին՝ բանակի արդիականացմանն անհրաժեշտ արտադրանքի գիտական և գիտատեխնիկակական նպատակային հետազոտությունների իրականացման համար։
Թենիս աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում է:
Այսօր մենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Սարդարապատում ենք հարգում մեր բոլոր զոհվածների հիշատակը, Սարդարապատում ենք նշում մեր բանակի ծննդյան օրը, որովհետև կարծում ենք, որ երկրում ստեղծված օրհասական վիճակը պահանջում է ազգային համախմբում, այնպես, ինչպես 100 տարի առաջ Սարդարապատում էր:
Անցած տարի այս օրը «Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել…» վերտառությամբ հոդված էի տպագրել՝ որպես պատասխան այն գրառումներին, թե պարտությունից հետո ինչ տոն, չշնորհավորեք մեզ:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն համալիրում որդու՝ 44-օրյա պատերազմում զոհված սպա Դավիթ Առուշանյանի շիրիմին այցելած Լիդա Առուշանյանը, լրագրողների հարցերին պատասխանելիս դժգոհեց, որ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել Կոմիտասում՝ նախկին ATS-ի շենքում։
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 618 հազար 612 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 917 հազար 6 քաղաքացի, իսկ երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 16 մլն 175 հազար 768-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն համալիրում զոհվածներին հարգանքի տուրք տալուց Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիր» կնքելու հնարավորություններին, նշելով, որ ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն, մինչև այդ, պետք է լուծել մի քանի հարց։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Եթե Վաշինգտոնը որոշի գործի դնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների այն նոր փաթեթը, որն առաջարկում են կիրառել ամերիկյան գործիչները, դա հավասարազոր կլինի երկկողմ հարաբերությունների խզմանը: Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի մեկնաբան Ռոման Բաբայանի հարցին: