
Ավելի քան 1 կմ տրամագծով աստղակերպը հունվարի 18-ին կթռչի Երկրագնդի մոտով

7482 (1994 PC1) աստղակերպը, որի տրամագիծը կազմում է շուրջ 1,1 կիլոմետր, հունվարի 18-ին կթռչի Երկիր մոլորակի մոտով: Դա հետեւում է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA)՝ հունվարի 13-ին հրապարակված տվյալներից։
Ամենամոտ հեռավորությունը, որով աստղակերպը կմոտենա Երկրին, կկազմի շուրջ 2 միլիոն կիլոմետր, այն կթռչի ժամում ավելի քան 70 հազար կիլոմետր արագությամբ: Չնայած որ ամենաառավելագույն մոտեցմամբ աստղակերպը կգտնվի այնպիսի հեռավորության վրա, որը մի քանի անգամ գերազանցում է Երկրից մինչեւ Լուսին հեռավորությունը, եւ բախման որեւիցե իրական սպառոնալիք չկա, NASA-ի մասնագետները նման տիեզերական օբյեկտները գնահատում են որպես «պոտենցիալ վտանգավոր»:
7482 (1994 PC1) աստղակերպը հայտնաբերել է շոտլանդացի աստղագետ Ռոբերտ Մաքնոթը 1994 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: