Ճապոնիայում առնվազն 124 ներքին ավիաչվերթ է չեղարկվել ձայն սաստիկ տեղումների պատճառով, որոնք հունվարի 12-ին ընդգրկել են երկրի հյուսիսի մի շարք շրջաններ: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 313 միլիոն 497 հազար 756: Այդ մասին կայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 80 430-ով, ինչը դարձել է հերթական առավելագույնը համավարակի ամբողջ ընթացքում:
Ստոլտենբերգը հանդիպման ավարտից հրավիրված մամուլի ասուլիսին դրական էր գնահատել Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը:
Հունվարի 7-ին, ժամը 18-ի սահմաններում, մի տաքսու վարորդ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու ժամ առաջ Մասիս քաղաքի Շիրազի փողոցից առևանգել են իրեն կցագրված «Օպել» մակնիշի տաքսին։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է 1news.az-ը:
«Նիկոլի համար խաղաղ իշխանավարությունը ՀՀ համար տարածքային ամբողջականության կորուստն է, ՀՀ քաղաքացիների անվտանգության խիստ վտանգված լինելու հանգամանքը, Հայաստանի թե՛ ներքաղաքական, թե՛ Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրսի իրադարձություններում միայն հայկական պետականության վարկի նվազեցում, արժանապատվության կորուստ և նվաստացում: Սա այն գինն է, որ Հայաստանը և Արցախը վճարում են՝ Նիկոլի իշխանավարումը երկարաձգելու և ապահովելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ հերթագրման ընթացակարգում այլ փոփոխություններ չեն կատարվել:
Ազգային արխիվի 4 աշխատակից հունվարի 3-ին գնացել է աշխատանիքի և իմացել է, որ ազատված է աշխատանքից՝ հաստիքի կրճատման հիմքով: Երկուսը եղել են վարչական աշխատողներ, երկուսը՝ հաստիքային:
Նրա խոսքով, Հայաստանում ռևանշիստական միտումներ են դրսևորվում ոչ միայն նախկին, այլև ներկա պետական պաշտոնյաների մոտ։
Ծավալուն հետախուզական միջոցառումներից հետո պարզվեց, որ նշված մեքենաները առևանգել էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի 26-ամյա մի բնակիչ։
2022 թվականին խորհուրդը նախագահելու է Արգենտինան: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները:
«Այդ հայելայինը նշանակում է՝ հետ քաշվեք Վրաստան, իսկ ավելի լուրջ. այդ հայտարարությունը վերլուծելիս պետք է հիշել, թե ով է Հայաստանի արտգործնախարարը, որը մինչև այս պահը չի հերքել, որ ինքը կրկնակի գործակալ է»,- ասաց Գևորգյանը՝ նշելով, որ այս հանգամանքը մեկ անգամ ևս փաստում է՝ Հայաստանի Հանրապետությունն օկուպացված է Հայաստանի դրածո իշխանության կողմից։
Սաուդյան Արաբիան ուրանի մեծ պաշարներ ունի և մտադիր է դրանք օգտագործել կոմերցիոն նպատակներով: Այս մասին հայտարարել է թագավորության էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բին Սալման Ալ-Սաուդը:
Այսուհետ, Հաագայի դատարանը հետևում է Ադրբեջանին հեռվից։ Հաշվի առնելով երկրում տիրող ռեժիմի տեսակն ու դրա տխուր հեղինակությունը` կապված մարդու իրավունքների և դրանց խախտումների հետ, սա ուրախալի փաստ է»
2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները երեկ՝ հունվարի 11-ին, հերթական սադրանքն էին իրականացրել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՌԴ փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում շատ հիմնարար հարցերի շուրջ տարաձայնություններ են եղել:
Հունվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ավազակության մասին հաղորդում ստացվեց։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տուժողից հաղորդում ընդունեց։
Մասնավորապես, այդ որոշումները վերաբերում են Արևմտա-Ղազախական, Հյուսիս-Ղազախական և Պավլոդարի շրջաններին:
2020 թվականին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ադրբեջանը Ֆերեհլի գյուղից Փայտասար/Օդունդաղ սարի ստորոտով նոր ճանապարհ է կառուցում դեպի Մազամ և Ղուշչի Այրում գյուղերը:
Կազմակերպողը Գյումրիի Եսայան փողոցի 37-ամյա մի բնակիչ էր, կատարողները Պարույր Սևակի փողոցում էին բնակվում. մեկը՝ 40, մյուսը` 31-տարեկան։
«Առաջին հանդիպումից երևի թե մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, թեև երևի ընդհանուր առմամբ հայտնի են այն սցենարները, թե ինչ ուղիով կգնա բանակցային գործընթացը: Սակայն պետք է ուշադրություն հրավիրեմ նաև նրա վրա, որ տարածաշրջանում օր օրի են փոփոխություններ տեղի ունենում, այդ թվում՝ Թուրքիայում կարող են փոփոխություններ լինել, ինչո՞ւ ոչ, կամ հարակից գոտիներում, ուստի հստակորեն կանխատեսել որևէ ելք հնարավոր չէ»։
ՌԴ նախագահի անունից մեդալը 2022 թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
Ֆրանսիայում COVID-19 դեպքերի նոր ռեկորդ է գրանցվելու․ օրական ավելի քան 350 հազար դեպք։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հաստատել է կառավարության որոշումներն այն մասին, որ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նիկոլ Փաշինյանի և հատկապես Արարատ Միրզոյանի ղեկավարած արտգործնախարարությունը վերածվել է այլևս ծայրաստիճան անհաջող, ուշացած հայտարարություններ տարածող գերատեսչության, կամ, որ ավելի ճիշտ կլինի բնորոշել այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական մամուլի ծառայության:
Նա նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) կազմած «Ժողովուրդ» խորհրդարանական դաշինքը ավարտել է ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Այս մասին հայտում է «Artı gerçek» լրատվական կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական նիստում անդրադարձել է երկրի առանցքային հարցերից մեկին՝ քրդական հարցին և քրդերի բանտարկված առաջնորդներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։