Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում պայքարը սկսել են մի քանի քաշային կարգերի ներկայացուցիչներ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ պաշտոնապես տարածված հաղորդագրությանը՝ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով հիվանդանալու մասին, ու նաև համացանցում տարածված տեղեկություններին, թե Բանակի հոբելյանական օրվան ընդառաջ լուրը տարածվեց, որպեսզի չմասնակցի տոնակատարություններին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար:
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին, որը վերաբերում է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի:
«Տեղեկացնում ենք, որ հունվար ամսից սկսած ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով»,- ասված էր ԲԴԽ հայտարարության մեջ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել հոդվածի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն երկու երկրի հատուկ ներկայացուցիչները:
ԱՄՆ-ի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը եւ Մարիուշ Բլաշչակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Պենտագոնը:
168.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասաց, որ Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց վերջին անգամ այցելել են հունվար ամսվա ընթացքում։
Վերջին վեց օրում մինչեւ 70-ի է հասել զոհվածների թիվը Մադագասկարում, Մոզամբիկում եւ Մալավիում այն ավերածությունների, հեղեղումների եւ սողանքների հետեւանքով, որոնց պատճառն «Անա» արեւադարձային փոթորիկն է: Հունվարի 27-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP։
Հայ-թուրքական վերջերս մեկնարկած երկխոսության ֆոնին Նիկոլ Փաշինյանը նորանոր աննախադեպ տարակուսելի հայտարարություններով է հանդես գալիս Հայաստանի արտաքին քաղաքական առանցքային դիրքորոշումների վերաբերյալ:
Ֆրանսիայում հունվարի 27-ին շուրջ 170 հանրահավաքներ ու ցույցեր են սպասվում մի քանի արհմիությունների եւ երիտասարդական կազմակերպությունների կոչով՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, որը կապված է գնաճի պատճառով բնակչության գնողունակության նվազման հետ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն ու «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը հունվարի 28-ին կաշխատեն:
Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) հունվարի 27-ին, Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, փետրվարի 1-ին առավոտյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչների կողմից տված քաղաքական գնահատականներին պաշտպանի թեկնածուի կողմից ուղիղ արձագանքներ չունենալը կարող է որոշակիորեն հիասթափություն առաջացնել, բայց դա չի նշանակում, որ թե պաշտպանը, և թե պաշտպանի թեկնածուն մտնեն այդ քաղաքական գնահատականների տիրույթ»։
Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ի վարչակազմը կձգտի պատժամիջոցների, որոնք կհարվածեն Ռուսաստանի ղեկավարության տնտեսական շահերին: Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփել է անցած 6 տարիներին կատարած աշխատանքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից ձեռք բերած S-400 զենիթարհթիռային ՀՕՊ համակարգերին, որոնք լուրջ ճգնաժամ են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր հունվարի 27-ին քննարկելու է մի շարք թեմաներ, որոնց շարքում է հայ-թուրքական հարաբերությունների թեման։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Ջերալդ Քոնոլին այն կարծքին է, որ դաշինքի կողմից անվտանգության շուրջ առաջարկությունները Մոսկվային հանձնելուց հետո «այժմ քայլը Ռուսաստանինն է»։
2022 թվականի փետրվարի 4-12-ը, Հռոմի՝ քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում կգումարվի Հայ կաթողիկե եպիսկոպոսաց սինոդը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 2021 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 48-ամյա Արսեն Ղազարյանն էր:
Առաջատար հնգյակում են ընդգրկվել նաև Ալեքսանդր Կլյաչինի Gleden Invest ընկերությունը՝ 385 մլն դոլար եկամուտով և Ingka Centres (նախկին IKEA Centres)-ը, որը ղեկավարում է 45 առևտրի կենտրոն և 2021 թվականին 350 մլն դոլարի եկամուտ է գրանցել:
Գագիկ Մինասյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայում երիտասարդները փակել են ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը. պատճառն այն է, որ թշնամին հրաժարվել է վերադարձնել բնակիչներից գողացված անասունները։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ինքը «շուտով» Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար: Այդ մասին հաղորդել է BBC հեռուստաալիքը: