ԱՄՆ-ի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանին ստեղծված իրադրությունը
ԱՄՆ-ի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը եւ Մարիուշ Բլաշչակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Պենտագոնը:
«Ղեկավարներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ՝ հաստատուն հավատարմությունը Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական ներուժի մեծացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նրանում նշվում է, որ նախարարները քննարկել են «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական հզորության շարունակվող չհրահրվող ավելացումը», ինչպես նաեւ «կարծիքներ են փոխանակել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում զսպման ուժեղացման շուրջ»:
Երկու երկրների նախարարներն «ընդգծել են ՆԱՏՕ-ի միասնության պահպանման կարեւորությունը եւ պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունն այս օրհասական ժամանակներում», նշել են Պենտագոնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: