Բաժիններ՝

«Անա» արևադարձային փոթորիկը 70 մարդու մահվան պատճառ է դարձել Աֆրիկայի հարավ-արևելքում

Վերջին վեց օրում մինչեւ 70-ի է հասել զոհվածների թիվը Մադագասկարում, Մոզամբիկում եւ Մալավիում այն ավերածությունների, հեղեղումների եւ սողանքների հետեւանքով, որոնց պատճառն «Անա» արեւադարձային փոթորիկն է: Հունվարի 27-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP։

Գործակալության տեղեկատվությամբ՝ Մադագասկար կղզի-պետությունում, որտեղ հունվարի 22-ին առաջինն է մոլեգնել «Անա» փոթորիկը, զոհվել է 41 մարդ, Մոզամբիկում՝ 18, Մալավիում՝ 11 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 51 զոհվածների մասին այդ երեք երկրներում: Մի քանի հարյուր մարդ վնասվածքներ է ստացել, քանդվել են տասնյակ հազարավոր տներ:

Այսպես, Մադագասկարում 110 հազար մարդ հարկադրված է եղել լքելու տներըը հեղեղումների պատճառով, մարդկանց տեղավորում են դպրոցներում: Մոզամբիկում արեւադարձային փոթորկի հետեւանքներից, որը երկրի սահմանն անցել է հունվարի 24-ին, տուժել է 500 հազար մարդ: Ավերվել է շուրջ 10 հազար տուն: Մոզամբիկի հարեւան Մալավիում իշխանությունները տարերային աղետի ռեժիմ են հայտարարել: Երկրի զգալի մասն արդեն երրորդ օրն է, ինչ մնում է առանց էլեկտրականության:

«Անա» արեւադարձային փոթորիկն առաջացել է Հնդկական օվկիանոսի հարավ – արեւմտյան մասում եւ շարժվել է դեպի Աֆրիկայի արեւելյան ափ՝ բերելով առատ տեղումներ, որոնք ուղեկցվել են փոթորկային քամիներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս