Բաժիններ՝

Այս պահին կրակոցների ձայները մեզ մոտ լսվում են, բայց չգիտենք՝ որ ուղղությամբ են կրակում. Կարմիր Շուկայի գյուղապետ

Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայում երիտասարդները փակել են ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը.   պատճառն այն է, որ թշնամին հրաժարվել է վերադարձնել բնակիչներից գողացված անասունները։

168.amի հետ զրույցում Կարմիր Շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը չմանրամասնեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ ընդգծելով, որ երիտասարդները ճանապարհ չեն փակել։

Ինչ վերաբերում է Կարմիր շուկայում տիրող ընդհանուր իրավիճակին, գյուղապետը տեղեկացրեց, որ այս պահին կրակոցներ են հնչում։

«Կրակոցների ձայները մեզ մոտ լսվում են, բայց չգիտենք՝ որ ուղղությամբ են կրակում»,- նշեց գյուղապետը հավելելով, որ ավելի ուշ հստակ տեղեկություն կփոխանցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31