Բաժիններ՝

Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ղեկավարության դեմ

Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ի վարչակազմը կձգտի պատժամիջոցների, որոնք կհարվածեն Ռուսաստանի ղեկավարության տնտեսական շահերին: Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին:

«Դա կներառի, մասնավորապես, միջոցառումներ՝ ուղղված նախագահ Պուտինի, Ռուսաստանի կառավարության անդամների բիզնեսի եւ տնտեսության ոլորտի շահերի դեմ»,-ասել է նա ճեպազրույցում: Փսաքին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների վրա աշխատելիս երբեք չի բացառում որեւիցե տարբերակ:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ պատժամիջոցների մասին ոչ բոլոր գաղափարները, որոնց մասին հայտնի կդառնա ԶԼՄ-ներին, կարող են կենսագործվել «միջոցառումների նախնական փաթեթում»:

Այսպես է նա մեկնաբանել այս շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հնչեցրած հայտարարությունը, որը վերաբերում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին մտածելուն, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս