«Եթե այդ հրթիռները վերադարձվեն, գումարի հարցը լուծվի կամ այն, այսպես ասած, վերականգնվի, արդեն խնդիր չի լինի, և գործը կփակվի»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել էր Գալստյանի պաշտպանը՝ հավելելով, որ այս դեպքում մարդկանց կալանավորելու ձևական հիմքն էլ չի լինի, և, որ հրթիռների վաղեմության ժամկետը 30 տարի է:
Նիկոլ Փաշինյանը Մնացական Սաֆարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել :
Ճապոնիայի արեւմուտքի Կիոտոյի պրեֆեկտուրայի Բժշկական համալսարանի աշխատակիցները պարզել են, որ նոր կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է 21,1 ժամ պահպանվել մարդու մաշկի վրա: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել է սինգապուրյան The Straits Times թերթը։
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը վարակվել է COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին նա ինքն է հայտնել իր Instagram-ում։ Արտիստի խոսքով՝ ինքը հիվանդությունը տանում է թեթեւ ձեւով, որովհետեւ պատվաստվել է եւ բուստերային ներարկում ստացել կորոնավիրուսի դեմ:
Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն Էրեբունու փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին 3 անձի՝ «Մերսեդեսով» հանդերձ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 26-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, ընդգծելով, որ նախանշվել է ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների […]
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, կայացել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությունը:
Իտալական «Ռոմա»-ն չի երկարաձգի պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Մսամթերքի գների վրա խիստ ազդեցություն ունի անասնակերի սակավությունը, որը Հայաստանում այսօր աննախադեպ թանկ է։ Գյուղացին ի վիճակի չէ ձմռան համար այդքան անասնակեր կուտակել, հիմա նորից պետք է դիմենք էս իշխանությանը, որ գնան ու գյուղացիների անասունների համար կեր ապահովեն, բայց դե ոչինչ չեն անում։ Թերևս, սա էր պատճառը, որ բազմաթիվ խոշոր ու միջին անասուն այս տարի մորթվեց։ Դե, մի խումբ տգետների կառավարման արդյունք է»,- ընդգծեց նա։
Ես դատվելուց չեմ վախենում․ Աշոտ Մինասյան:
Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:
Գրավոր հարցեր փոխանցեցինք եւ ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»:
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ տնօրենի ընտրություն, որի արդյունքում հաղթեց նույն դպրոցի փոխտնօրեն Աննա Պետրոսյանը։
Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:
ՎՏԲ-Հայաստան Բանկի երաշխիքների միջոցով փոքր և միջին ձեռնարկատերերը կարող են խնայել իրենց գումարները՝ գործընկերների հետ հաշվարկներ կատարելիս և մրցույթներին մասնակցելիս: Բանկն առաջարկում է երաշխիքներ տարբեր ոլորտների ընկերությունների համար՝ սկսած 10 հազ․ ՀՀ դրամից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի հայցը և Թուրքիային պարտավորեցրել փոխհատուցում վճարել նրան:
Փարիզում ողբերգական մահով կյանքից հեռացել է ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Ռենե Ռոբերտը։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հայտնում է La Libre-ն։
«Գյումրին առաջիկայում զբոսաշրջային նոր մշակույթ կառաջարկի: Համայնքապետարանը դուրս կգա մինչ այս որդեգրած պասիվ վիճակից»,- ասում է Գյումրու համայնքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը:
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:
Հունվարի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը գտնվում է դեկրետում:
Մամուլում տեղեկություն տարածվեց, որ 2021 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկները նախապես հայտարարված 5 միլիոն դրամի փոխարեն՝ ստացել են 3 միլիոն 911.000 դրամ, որից 731.000 դրամը նախարարության պահանջով պետք է հանձնեն հավաքականի մարզիչներին:
Աշխարհաքաղաքական այս պայքարում, հատկապես կոշտ դիրքերից է հանդես գալիս AUKUS-ը (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եռակողմ ռազմական դաշինք, որը ստեղծվել է 2021թ. ընդդեմ Չինաստանի): AUKUS-ն այսօր ակտիվ գործում է հատկապես Եվրոպայում: Անգլոսաքսերը չեն ցանկանում կորցնել ազդեցությունը Եվրոպայի վրա և ձգտում են իրենց ազդեցության տակ պահել ամբողջական ՆԱՏՕ-ն ու հատկապես Բեռլինն ու Փարիզը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
44-օրյա պատերազմի միջոցով այս քպ-ական խմբակը ապացուցեց, որ ունի վերոնշյալ բոլոր հատկությունները, ի շնորհիվ որոնց՝ ակտիվ կործանում է Հային ու Հայի Հայրենիքը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինձ համար մեծ պատիվ էր հեղափոխությունից հետո զբաղեցնել հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնը։ Ես աշխատել եմ մեծ սիրով և նվիրվածությամբ, հաճելի էր օգնել մարդկանց, ովքեր ինչ-որ խնդրով դիմում էին մեզ։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր:
Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ակտիվիստներին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 26-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությանը: