Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն, գնդապետ Բորիս Ավագյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ պետք է պարզել, թե ով է տվել այդպիսի «շատ խելոք» խորհուրդ Նիկոլ Փաշինյանին՝ դիմել Վրաստանի վարչապետին, որպեսզի նա զանգահարի Ալիևին և քննարկի ՀՀ սահմանային հարցեր։
Եվրոպական խորհրդարանում մայիսի 19-ին քվեարկության կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույց-բանաձև, որով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը:
Ադրբեջանը ռազմաքաղաքական առևտրի նոր հայտ է ներկայացնում: Բացի Հայաստանից մարտահրավեր է նետված նաև տարածաշրջանում շահ հետապնդող երկրներին:
ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը խնդրում է Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզաթ ար-Ռեշեքը հերքել է իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ շարժումը համաձայնել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի՝ մայիսի 20-ի առավոտից հրադադարի մասին Եգիպտոսի առաջարկությանը։
Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։
168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ իրավիճակը Հաթերքում նորմալ է, որևէ անհանգստանալու բան չկա։
Մերձավորարեւելյան կարգավորման թեման գլխավորներից մեկը կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այսօրվա հանդիպման ժամանակ:
Նախնական տվյալներով՝ առնվազն 18 մարդ է դարձել «Թաուքթաե» հուժկու արեւադարձային ցկլոնի զոհ, որը մոլեգնել է Հնդկաստանի արեւմտյան ափին:
ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն հայտարարությամբ է հանդես եկել, որով խորհուրդ է տվել քաղացիներին չայցելել Հայաստանի Հանրապետություն՝ կորոնավիրուսի և սահմանային լարվածության պատճառով:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին անդրադարձավ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա սահմանային լարվածության հնարավոր ազդեցության հարցին:
«Մեր զորքը կանգնած է, էլ թշնամին ո՞ւր առաջ գա։ Գյուղում հանգիստ են, մարդիկ փորձում են ապրել, շատ թե քիչ կարող են գյուղատնտեսական աշխատանքներ անել»,- եզրափակեց Օլեգ Հարությունյանը։
2020թ. նոյեբերին 9-ին Արցախում հրադադարի հաստատման հայտարարության հրապարակմանը հաջորդած զանգվածային անկարգությունների և դրան առնչվող այլ հանցավոր դրսևորումների փաստերով քննվող քրեական գործով կա 54 մեղադրյալ:
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 19-ին պաշտոնական այցով կմեկնի ՌԴ, ինչի մասին հաղորդել են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Ինչպես տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելուց հետո իրականացնում է Երևանում և մարզերում նախընտրական շտաբերի կազմավորման գործընթացը։
Հանրապետական նահանգներից Տեխասում երկու ամիս առաջ նահանգապետը վերացրեց համաճարակով պայմանավորված բոլոր սահմանափակումները՝ արգելելով նաև «vaccine passport-ի» հետագա կիրառումը։
Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա, որի մասնակիցները Արագածոտնի մարզի Գեղարոտ գետահովտի տարածքում գտնվող Արագած, Ծաղկաշեն, Քուչակ, Վարդենուտ, Արայի, Ափնա և Հարթավան գյուղերի բնակիչներն են։
Սցենարը, իմ կարծիքով, մոտավորապես հետևյալը կլինի: Այս ընտրություններում իշխող ՔՊ-ն ունի ձայների մոտ 30 տոկոսը: Այսինքն՝ ավելի քան 100 հազար ընտրող Հայաստանում առաջվա պես կարծում է, որ Փաշինյանը, եթե ոչ աստված է, ապա՝ հրեշտակ: Եթե ընտրողների ներկայությունը լինի ցածր (կարծես թե, դրան է գնում), ապա այդ 30 տոկոսը կդառնա 40:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի քննական կենտրոնների ցանկը:
Այսօր՝ Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անունից:
Վրաստանի հարավում` Սամցխե Ջավախեթիում` Հայաստանի հետ սահմանի մոտ, 3,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է regnum.ru-ն` Վրաստանի Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի մամուլի ծառայությանը հղումով:
Մայիսի 17-ին հաղորդվել էր 1938 թ. ծնված Մկրտիչ Մուրադյանի անհետ կորելու մասին:
2021թ. մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ:
Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր հակահայ փաստաթուղթ է շրջանառվում: Նիկոլը պետք է գիտակցի, որ Հայաստանն ավելի կարևոր է, քան ինքը: Եվ չդիմի արկածախնդիր քայլերի»:
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 368-ի:
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
Տաջիկստանն անհատույց կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ. դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները:
Մայիսի 18-ին կատարվել է 104 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը: