«Սա հեշտ գործ չէ, սա չափազանց դժվար գործ է, այստեղ պետք է քաղաքական կամք, այստեղ պետք է նաև հարվածներ վերցնելու ընդունակություն, հանրության հետ բաց, ազնիվ, անկեղծ երկխոսություն, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»:
Մայիսի 19-ի ժամը 19-ից մինչեւ մայիսի 20-ի առավոտյան ժամը 7-ը Գազայի հատվածից մոտավորապես 80 հրթիռ եւ ականանետային արկ է արձակվել Իսրայելի կողմը: Այդ մասին հաղորդում են Իսրայելի պաշտպանության ուժերը։
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումը եղել է կառուցողական. զրուցակիցը տրամադրվածություն է ցուցաբերել երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրների լուծման հարցում։
Այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով երեկ սոցցանցերում, ապա մամուլում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինվորականները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում հայ զինվորներին հրելով հեռացնում էին տարածքից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ տեսանյութն ի սկզբանե տարածել են ադրբեջանցիները, և դրա տևողությունը երկու ժամ է:
Ամիսներ շարունակ կրկնվող իրականություն։ Ոտնձգություն մեր անվտանգությանը, պատերազմ կորուստներ կապիտուլյացիա։
Մայիսի 12-ից առ այսօր Սյունիքում իրավիճակը նույնն է, թշնամին շարունակում է տեղակայված մնալ առաջ եկած տարածքներում։ 168.am-ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն ասաց, որ որևէ փոփոխություն չկա, իրավիճակը շարունակում է նույնը մնալ։ Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսմանը, Մենուա Հովսեփյանը տեղեկացրեց, որ դրանց վերաբերյալ այս պահին որևէ տեղեկատվություն չունի։ «Չեմ կարող ասել, թե ինչ […]
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորմալ, թասիբ, նամուս ունեցող տղերքը ոչ թե ֆեյսում են հայհոյում կամ հաթաթա գրում, այլ բոլոր կանոնների համաձայն՝ դեմ դիմաց կանգնում ու իրենց ասելիքը ասում են: Ես ոչ մի տուտուցի, փնթի անթրաշի ու ինչ–որ մեկի թումբանում տեղավորված ոջիլի ոչ պատասխանելու ունեմ, ոչ էլ երբևէ կիջնեմ այդ մակարդակին: Հիմա հիմնականը՝ այ ԲՏ-եք տեղս էլ գիտեք, շարժս էլ (ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձերն են, չէ՞) , տանս տեղն էլ: Էդքան պլոճիկով եք՝ եկեք՝ կանգնեք դեմս ու ձեր ասելիքը ասեք, այ հայրենիք ծախած ֆեյսբուքի մայմուններ»:
Այսօր Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկ հրապարակած այն փաստաթղթին, որը, ինչպես նշել էր վերջինս, պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:
Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 191 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 559-ի:
Այսօրվա կառավարության նիստում, մինչև նիստի օրակարգին անցնելը, Նիկոլ Փաշինյանը խոսեց մայիսի 12-ից ՀՀ պետական սահմաններում հայտնված ադրբեջանցիների, «հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և այդ կապակցությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակի մասին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիմնական նախընտրական պայքարը դեռ առջևում է, հիմա ընդամենը նախընտրական կամպանիայի սկիզբն է, այն էլ՝ ոչ պաշտոնական: «Փաստի» հետ զրույցում այս մասին շեշտեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նշելով, որ հիմնական նախընտրական պայքարը կարող է նաև զգալի փոփոխություններ բերել:
Խնդիրը մասնավոր չէ, Արմեն Գևորգյանի անձի մեջ չէ խնդիրը, թեև, նրանից սկսած, բոլորս պետք է փոխենք երկրում առկա խաղի կանոնը և մթնոլորտը։ Իներտ, դիտորդական պահվածքից պետք է անցում անել ավելի հստակ քայլերի։ Անել դա փողոցում, թե քաղաքական գործիքներով՝ որոշման հարց է, բայց միանշանակ է, որ դա պետք է արվի։ Սա վերաբերում է բոլորին՝ սկսած «Հայաստան» Դաշինքից, մինչև մյուս իրական ընդդիմադիր ուժեր, քաղաքացիական հասարակություն, պարզապես քաղաքացիներ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները հերթական անգամ վերահաստատում են մասնագիտական հանրույթի այն պնդումը, որ երկրում ակնհայտ քաղաքական ճգնաժամ է, իսկ պետական կառավարման համակարգը պարզապես քարուքանդ վիճակում է։ Պետական գերատեսչությունների գերակշիռ մասն այսօր փաստացի մատնված է անգործության և, ըստ էության, կառավարումը թողնված է ինքնահոսի։ Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ոլորտային գերատեսչություններին և ուղղակի ամեն ինչ անում է սեփական նախաձեռնությամբ։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերագույն գլխավոր клоун, ճղճղոցդ չի լսվում, բան չունե՞ս ասելու, այ անինքնասեր… չնայած ցանկացած քեզ անհասկանալի իրավիճակում ճիշտ կլինի Աննային ասես քրեական գործ հարուցելու ցուցում տա, մարդկանց կալանավորի… դե խառնակչությունը քո տարերքն ա…
Ադրբեջանցիների կողմից մեր զինվորականներին զինաթափելու խայտառակ տեսանյութը բոլորդ դիտել եք վստահ եմ: Մեր ազգային աղետը, ողբերգությունը, նվաստացումը շարունակվում է, բայց կարծես մի անտեսանելի ուժ մեր միջից հանել է դիմադրողականությունը ու մենք հիմա էլ ադրբեջանցիներին ենք անիծում… ֆեյսբուքում, ինչպես վերջին երեք տարին իրար ենք սիրում ու ատում… էլի ֆեյսբուքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև կայացել է հեռախոսազրույց մայիսի 19-ի երեկոյան:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Կարթնանա՞ արդյոք Հայաստանը, դուրս՞ կգա արդյոք կոմայից, թե՞ այդպես էլ «կհանգչի», դավից՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր։
Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից Մարգարա համայնքում մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Զարհուրանքի հասնող տարակուսանքը՝ ինչո՞ւ է հայ հասարակությունն այսչափ անտարբեր պետության հետ տեղի ունեցողի, պետության փաստացի փլուզման նկատմամբ, արդարացի է ու հիմնավոր։ Բայց այնպես չէ, որ դա նորահայտ ֆենոմեն է, և այսօր է մեր հասարակությունը սկսել այդչափ չգնահատել ու չարժևորել պետությունը։ Դա տարիների, տասնամյակների հետևողական քաղաքաքարոզչական աշխատանքի հետևանք է, որում ավելի կամ պակաս չափով իրենց մեղավորությունն ունեն բոլոր քաղաքականությամբ զբաղվողներն ու դրանց մերձ շրջանակները, բայց առավելապես՝ բոլոր ժամանակների իշխանություններն ու ընդդիմությունները։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Play-in շրջանակներում «Լոս Անջելես Լեյքերս»-ը հաղթեց «Գոլդեն Սթեյթ»-ին:
Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայլի իշխանությունների միջեւ հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցը:
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու փաստի առնչությամբ:
Ազգի համար արարող մշակույթի գործիչներ կան? Դե…բացի մի 10 հոգուց, ով շակալ չդարձավ ոչ մի իշխանության օրոք: Որ ծակում եք հիմա? Ինչ հարց ունեք չլուծված։
Միայն չասես որ մեր զինվորների ծեծը դեռ հրաժարականի պատճառ չէ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Ժան Կասեքսն առաջինն են մեկական գավաթ սուրճ ըմպել Ելիսեյան պալատի մերձակայքում գտնվող ռեստորանի պատշգամբում՝ հանրապետությունում կարանտինային սահմանափակումների մեղմացումից հետո:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է: