6 մետր խորության փոսի մեջ հայտնաբերել է Մկրտիչ Մուրադյանի դիակը
Մայիսի 17-ին հաղորդվել էր 1938 թ. ծնված Մկրտիչ Մուրադյանի անհետ կորելու մասին: Մայիսի 18-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում՝ դպրոցի մոտ փոսն ընկած մարդ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը մոտ 6 մետր խորության փոսի մեջ հայտնաբերել է Մկրտիչ Մուրադյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: