Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել ՀՀ մի քանի մարզեր

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի քանի մարզեր․

«ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը խնդրում է Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում: Խուսափել հետևյալ մարզեր ՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք, ճանապարհորդելուց: Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,-ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս