Նախօրեից Նիկոլ Փաշինյանն ընդունում է մարդ-կուսակցությունների առաջնորդներին, որոնք մասնակցում էին ընտրապայքարին, բայց նրանց հիմնական առաքելությունը ձայներ փոշիացնելն ու Փաշինյանի հաղթանակին նպաստելն էր։
Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Սակայն մի շարք փորձագետների և քաղաքագետների համոզմամբ, իրականում այդ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև որոշ առումներով ավելի է խորացել:
Կապան համայնքի երկու ընտրատեղամասում խախտումեր են բացահայտվել։ Մեկում «Հայաստան» դաշինքի քվեները գրանցվել են այլ կուսակցության վրա, երկրորդում՝ հանձնաժողովի քայլական նախագահը, ինչպես ինքն է ասում, պատահական անճշտություն է թույլ տվել, ինչը արժեցել է 45 ձայնի կորուստ։
Արցախում արտահերթ ընտրությունների թեման կարելի է ամենատարբեր դիտանկյուններից քննարկել, սակայն դրա հիմքում կա մեկ կարևոր հարցադրում։
«Ժողովուրդն ունի արդարացի պահանջ, և ես վստահ եմ, որ երեկվա օրն ապացուցեց, որ ամեն ինչ փոխվելու է, կա նպատակ, այն մասամբ իրականացված է, շարունակությունն էլ հանգիստ ու նորմալ ճանապարհով կիրականացվի, ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները:
Հունիսի 23-ին, ժամը 19:19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի Սարդարապատ փողոցի վեջնամասում հրդեհ է բռնկվել:
Անցյալ օրը Հնդկաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվն ավելացել է 42 640-ով եւ կազմել 29 977 861: Ինչպես հունիսի 22-ին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակի հետ կապված մահացու վախճանների քանակը 24 ժամում աճել է 1 167-ով եւ հասել 389 302-ի։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս պահին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին»:
Մայիսի 26-ի առավոտյան ոստիկանության Ստեփանավանի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գյուլագարակ գյուղի մթերային խանութից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնել էր Գյուլագարակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումը խաղերի անցկացման վայրերում կարգելվի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ միջոցառումների շրջանակներում։
Moderna-ի նախագահ Սթիվեն Հոգեն հարցազրույց է տվել Associated Press-ին, որում պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բարելավման պլանների մասին։
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) դրամաշնորհների տեսքով 8 միլիարդ դոլար կտրամադրի երկրի օդանավակայանների կանոնավոր աշխատանքի վերականգնման գործում օգնության համար, որոնք վնաս են կրել կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից:
Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք խումբի մասնակիցները Ցանցում ներկայացրել են «Remember this» թրեքը, որը հնչելու է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ամերիկյան հեռարձակման ժամանակ: Այդ մասին հաղորդել է Music News-ը։
Սիմֆերոպոլի օդանավակայանը սահմանել է օրական թրաֆիկի նոր պատմական ռեկորդներ: Այդ մասին հաղորդել Է ավիահանգույցի մամուլի ծառայությունը։
Անդրե Սիմոնյանը երկրպագուների դատին է հանձնել «Ազատ» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Կտրատված մրգերը լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել յոգուրտը, խառնել:
Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը պլանավորում է մինչև այս տարվա սեպտեմբեր ամբողջ աշխարհն ապահովել անլար ինտերնետով: Այս մասին, հղում անելով ամերիկյան ավիատիեզերական կորպորացիայի նախագահ Գվին Շոթվելին, հայտնում է Reuters-ը:
5G տեխնոլոգիաներն այնքան արագ չեն զարգանում, որքան կցանկանայինք, բայց այսօր որոշ մասնագետներ կարծում են, որ ապագա սմարթֆոնները կկարողանան աշխատել առանց լիցքավորիչների: Սա տեխնոլոգիա է, որը թույլ կտա էլեկտրաէներգիա արտադրել ուղղակիորեն հինգերորդ սերնդի ցանցերի միջոցով:
Թաիլանդում Փլայ Բունչայ անունով սոված փիղը ներխուժել է տուն՝ խոհանոցի սեղանին մնացած բրնձի տոպրակի համար, գրում է բրիտանական Daily Mail տաբլոիդը: Կենդանին հսկայական անցք է բացել պատի մեջ:
Սիրելի հետևորդներ, հարգելի գործընկերներ, խոր ափսոսանքով տեղեկացնում ենք, որ այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա տարածքը չտրամադրելու պատճառով։ Մոտ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում պետության համապատասխան գերատեսչությունները նպատակահարմար չեն համարում բոլորիդ հայտնի սամմիթի տարածքը մեզ տրամադրել միջոցառումը կազմակերպելու համար։
Ռեինկարնացիա ռեգի խումբը նոր մոտեցմամբ է ներկայացրել գուսան Աշոտի «Սարի սիրուն յար» ստեղծագործությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին և սահմանակից պետություններին առաջիկայում քննարկել հարցեր՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, որը պայմանավորված է այնտեղից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Սևակ Մովսիսյանը զոհվեց Շուշիում…
Խորհրդարանական ընտրությունների 2021թ. հունիսի 21-ի քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ:
Հավանաբար հենց նյարդային գերլարվածությունից էլ, հատկապես որ երեկ էլ կալանքի հարցի քննությունը բավականին երկար ու ծանր էր ընթացել, պրոֆեսորի մոտ սրտի տագնապ է սկսվել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։