
ԱՄՆ-ն 8 մլրդ դոլար կտրամադրի համավարակից հետո օդանավակայանների աշխատանքի վերականգնման համար

ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) դրամաշնորհների տեսքով 8 միլիարդ դոլար կտրամադրի երկրի օդանավակայանների կանոնավոր աշխատանքի վերականգնման գործում օգնության համար, որոնք վնաս են կրել կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից: Այդ մասին հունիսի 22-ին հաղորդվում է ԴԱՎ-ի կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:
«Դրամաշնորհները (…) թույլ կտան պահպանել աշխատատեղերը եւ ավիացիոն հատվածին օգնել վերականգնվելու, մինչ ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են պատվաստում անցնում (կորոնավիրուսի դեմ) եւ կրկին սկսում են ճանապարհորդել»,- հայտարարության մեջ բերված է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Փիտ Բութեջաջի խոսքը:
ԳՈՎԱԶԴ00:29Իմանալ ավելին
Տրամադրված միջոցները կուղղորդվեն աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը եւ շինարարության նախագծերի իրականացմանը, ճշտվում է փաստաթղթում: Նաեւ դրամաշնորհները կարող են օգտագործվել տերմինալներում աշխատող տարբեր ընկերությունների վարձակալման վճարի նվազեցման համար: Չափանիշների համաձայն՝ ֆինանսավորում ստանալու համար օդանավակայանների ղեկավարությունը պետք է աշխատանքի վարձի աշխատակիցների մինչհամավարակային թվի առնվազն 90 տոկոսին:
«ԴԱՎ-ը ձգտում է համագործակցության ավիացիոն ճյուղի հետ, մինչ այն վերականգնվում է համավարակի հետեւանքներից»,- հայտարարել է ավիակարգավորիչի ղեկավար Սթիվ Դիքսոնը, որի խոսքը հրապարակված է հայտարարության մեջ: Ինչպես նշված է մամուլի տեղեկագրում, դրամաշնորհների ֆինանսավորումն ապահովվում է համավարակի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի կարճաժամկետ միջոցների՝ երկրի նախագահ Ջո Բայդենի առաջարկած ծրագրի շրջանակում, որն ստացել է American Rescue Plan անվանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: