
Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին քննարկել իրադրությունն Աֆղանստանում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին և սահմանակից պետություններին առաջիկայում քննարկել հարցեր՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ, որը պայմանավորված է այնտեղից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ առաջիկա ժամանակներս պետք է քննարկենք այս հարցերը»,- հայտարարել է Շոյգուն Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Էրմեքբաևի հետ հանդիպման ժամանակ:
Խոսելով տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների մասին՝ Շոյգուն ընդգծել է, որ ՌԴ համար հատկապես մտահոգիչ է իրավիճակը սահմանակից Աֆղանստանում՝ կապվածու ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու որոշման հետ: