
Լավագույն աղցանն ամառային հավաքույթների համար

Բաղադրիչներ
1. Խնձոր – 1 հատ
2. Տանձ – 1 հատ
3. Բանան – 2 հատ
4. Յոգուրտ
5. Դեղձ – 1 հատ
6. Խաղող
Պատրաստման եղանակը
1. Խնձորը կեղևազրկել և խորանարդաձև կտրատել:
2. Բանանը նույնպես մաքրել և կտրատել:
3. Կտրատել դեղձը, տանձը և խաղողը:
4. Կտրատված մրգերը լցնել մեծ ամանի մեջ, ավելացնել յոգուրտը, խառնել:
5. Ըստ ցանկության ավելացնել ընկույզ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը