Բաժիններ՝

Պրոֆեսոր Չարչյանին սրտային տագնապով տեղափոխում են բժշկական կենտրոն

168.am– ի տեղեկություններով` պրոֆեսոր Արմեն Չարչյանին այս պահին տեղափոխում են հիվանդանոց։

Քիչ առաջ դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու որոշումը։

Հավանաբար հենց նյարդային գերլարվածությունից էլ, հատկապես որ երեկ էլ կալանքի հարցի քննությունը բավականին երկար ու ծանր էր ընթացել, պրոֆեսորի մոտ սրտի տագնապ է սկսվել։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի և շուրջ մեկ ամիս առաջ էր ստենտավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս