Jonas Brothers փոփ-ռոք խումբը թրեք է ներկայացրել՝ նվիրված Տոկիոյի Օլիմպիական խաղեր-2021-ին
Jonas Brothers ամերիկյան փոփ-ռոք խումբի մասնակիցները Ցանցում ներկայացրել են «Remember this» թրեքը, որը հնչելու է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ամերիկյան հեռարձակման ժամանակ: Այդ մասին հաղորդել է Music News-ը։
Հրատարակության տեղեկատվության համաձայն, «Գրեմմի» մրցանակի անվանակարգորդները երգը հեռուստատեսությամբ պաշտոնապես կներկայացնեն հուլիսի 21-ին՝ «Olympic dreams featuring Jonas Brothers» հեռուստաշոուի ժամանակ՝ Խաղերի բացման արարողությունից երկու օր առաջ:
Եթերը կցուցադրեն NBC ալիքով: “Remember this”-ից ֆրագմենտն առաջին անգամ հնչել է մայիսին՝ Billboard Music Awards-ի արարողության ժամանակ: Իսկ այժմ կայացել է թվային ձեւաչափով ռելիզը: Երաժիշտները մեղեդին հարմարեցրել են դրական լիրիկական-տեսանյութին, որը հրապարակվել է YouTube-ում: Հոլովակը հավաքվել է համերգային նկարահանումներից, որտեղ երկրպագուները երգի տողերով պլակատներ են բռնում:
Music News-ում ընդգծում են, որ երգի մեջ, որը հուլիսին կհնչի NBC-ով, կավելացվեն նոր բառեր՝ ոգեշնչված մարզական բեմադրությամբ: Jonas Brothers խմբի մասնակիցները կոմպոզիցիան այս ձեւով կկատարեն առաջին անգամ: Այս ամռանը Jonas Brothers-ը պլանավորում է ուղեւորվել «Remember this» անվանումը կրող համերգային շրջագայության, որը կմեկնարկի օգոստոսի 20-ին Լաս Վեգասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: