Բաժիններ՝

Moderna-ի նախագահը պատմել է պատվաստանյութի բարելավման պլանների մասին

Moderna-ի նախագահ Սթիվեն Հոգեն հարցազրույց է տվել Associated Press-ին, որում պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բարելավման պլանների մասին։

Նրա խոսքով՝ ընկերությունը պատրաստուկի արդյունավետությունը կմեծացնի այս տարվա չորրորդ եռամսյակում:

Հոգեն նշել է, որ Moderna-ի պատվաստանյութի առաջին տարբերակը պատրաստել են հինգ ամսում, ընդ որում՝ անցկացվել են բազմաթիվ կլինիկական փորձարկումներ: COVID-19-ի նոր շտամների դեմ պատրաստուկի մշակման ժամկետի մասին հարցին նա պարզաբանել է, որ այժմ հարկավոր չի լինի, որպեսզի ընկերությունը երկարատեւ թեստեր անցկացնի, ինչը նշանակում է, որ դա կտեւի շուրջ երեք ամիս:

Moderna-ի ղեկավարը նաեւ պատմել է, որ կորպորացիան զբաղվում է գրիպի, ցիտոմեգալովիրուսի եւ ՄԻԱՎ-վարակի, քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների դեմ պատրաստուկներով:

Հոգեն հայտնել է այն պլանների մասին, որ 10 տարի անց իր ընկերությունը կկենտրոնանա քաղցկեղի, վարակիչ եւ աուտոիմունային հիվանդությունների դեմ պայքարի վրա: Այժմ ընկերությունն սպասում է դեռահասների շրջանում իր պատրաստուկի կիրառմանը հավանություն տալուն:

Դրա համար նա հարցում է արել Դեղամիջոցների եվրոպական գործակալությանը (EMA): Եվրոպական ԶԼՄ-ները նշում են, որ EMA-ի կողմից այդ պատվաստանյութին հավանություն տրվելու դեպքում այն կդառնա երկրորդ պատրաստուկը, որը ԵՄ-ում թույլատրվել է դեռահասներին պատվաստելու համար: Մայիսին եվրոպական կարգավորիչը թույլատրել է Pfizer-ի եւ BioNTech-ի կողմից մշակված պատվաստանյութերի կիրառումը: Ավելի վաղ Moderna-ն հաղորդել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ եւ անվտանգ է 12-ից մինչեւ 18 տարեկան դեռահասների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս