Սիմֆերոպոլի օդանավակայանը գերազանցել է օրական թրաֆիկի սեփական ռեկորդները
Սիմֆերոպոլի օդանավակայանը սահմանել է օրական թրաֆիկի նոր պատմական ռեկորդներ: Այդ մասին հաղորդել Է ավիահանգույցի մամուլի ծառայությունը։
«Սիմֆերոպոլի օդանավակայանում սահմանվել են օրական թրաֆիկի նոր պատմական ռեկորդներ: Հունիսի 19-ին օդանավակայանն ընդունել եւ ուղարկել է ընդհանուր առմամբ 268 ուղեւորաչվերթ: Նախորդ բոլոր տարիներին օրական թրաֆիկը չի գերազանցել օրական 250 չվերթը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այնտեղ ավելացվում է, որ, բացի այդ, հունիսի 20-ին, օդանավակայանի պատմության մեջ առաջին անգամ, հունիսի ամսի օրական ուղեւորահոսքը գերազանցել է 40 հազարի նշագիծը: Ավելի վաղ օդանավակայանն օրական 40 հազարից ավելի ուղեւորների է սպասարկել միայն 2020 թվականի օգոստոսին եւ սեպտեմբերին:
«Սիմֆերոպոլի օդանավակայանն այս տարեշրջանում աշխատում է ռեկորդային ուղեւորահոսքի պայմաններում: Դիտարկումների երկար ժամանակահատվածում առավելագույն մեծությունների է հասել ոչ միայն թրաֆիկը, այլեւ երթուղային ցանցը, որն արդեն կազմում է 63 ուղղություն»,-ընդգծել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: