
«Բարսան» Լա Լիգայի և հարկային մարմինների հետ համաձայնեցնում է Մեսսիի պայմանագրի ֆինանսական մանրամասները

«Բարսելոնան» շարունակում է աշխատել հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի վրա:
Այսօր արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է, բայց ակումբը շարունակում է վստահ մնալ, որ հնարավոր կլինի նրա հետ համաձայնեցնել համագործակցության շարունակությունը:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է առաջիկայում համաձայնեցնել գործարքի վերջին մանրամասները:
Ըստ ESPN-ի՝ «Բարսան» քննարկում է Լա Լիգայի ու հարկայինի հետ պայմանագրի ֆինանսական մանրամասները՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսսին «Բարսելոնայում» 4 տարվա ընթացքում կվաստակի 240 միլիոն եվրո՝ չորս տարվա պայմանագրի համաձայն: Նա երկուսը կխաղա՝ որպես խաղացող, երկուսը՝ որպես ակումբի դեսպան ԱՄՆ-ում:
Սիրարփի Աղաբաբյան