Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
                                    ԱՀ ՆԳ ԱԻՊԾ նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանը տեղեկացնում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։
ԱՀ ՆԳ նախարարություն.ԱԻՊԾ
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    