
«Կա մի գիծ, որը չի կարելի հատել»․ ՖԻՖԱ-ի նախագահը՝ Սուպերլիգայի մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Եվրոպական Սուպերլիգայի նախագծի մասին:
– ՖԻՖԱ-ն դեմ էր Սուպերլիգային, բայց երկխոսության կոչ արեց: Ո՞րն է ՖԻՖԱ-ի իրական դիրքորոշումն այս հարցում:
– Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս հարցում: Որպես ՖԻՖԱ-ի նախագահ՝ ես պետք է մասնակցեմ երկխոսության և վերլուծության:
Մենք միշտ պաշտպանելու ենք ֆուտբոլային բուրգի մրցաշարերը: Մենք պետք է վերլուծենք և սահմանենք, թե ինչ խնդիրներ կան ֆուտբոլում, և ինչպես կարող ենք դրանք լուծել:
Կա որոշակի կարմիր գիծ, որը չի կարելի հատել:
Սիրարփի Աղաբաբյան