Բաժիններ՝

«Անգլիան նորմալ պայմաններում դուրս կգա Եվրոյի եզրափակիչ»․ Մոուրինյո

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Գերմանիայում հաղթելուց հետո (2:0) խոսել է Եվրո-2020-ում Անգլիայի հեռանկարների մասին:

«Ես շատ ուրախ եմ Սաութգեյթի, խաղացողների և երկրպագուների համար: Նորմալ պայմաններում Անգլիան դուրս կգա եզրափակիչ: Ես չեմ պատկերացնում նրանց պարտությունը այն թիմերի հետ հանդիպումներում, որոնց հետ նրանք հանդիպելու են հաջորդ տուրերում:

Բայց ֆուտբոլը և դրա անկանխատեսելիությունը պետք է հարգել: Ֆրանսիան չհասավ քառորդ եզրափակիչ, քանի որ չէր հարգում ֆուտբոլը Շվեյցարիայի դեմ խաղի վերջին տասը րոպեներին:

Ես միշտ ասում եմ, որ ես չեմ ուզում, որ ես և իմ թիմը դժոխքում հայտնվենք վատ պահերին, բայց լավ պահերին ես չեմ ուզում դրախտում լինել: Ուստի ես Անգլիային խորհուրդ կտայի հանգստանալ և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա:

Բայց, իմ կարծիքով, Անգլիան պատրաստ է ամեն ինչի: Ես շատ կհիասթափվեմ, եթե չկարողանանք դուրս գալ եզրափակիչ, քանի որ պետք է, միանշանակ պետք է»,- ասել է Մոուրինյոն:

Քառորդ եզրափակչում Անգլիան կխաղա Ուկրաինայի հետ: Հաղթանակի դեպքում Սաութգեյթի թիմը կիսաեզրափակիչում կհանդիպի Չեխիա-Դանիա զույգի հաղթողի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս