«Ողորմելի դուխովները մայիսի 27-ին գերեվարված մեր զինծառայողներին վերադարձնելու համար ադրբեջանցիներին 1 ժամ ժամանակ էին տվել, ժամանակը չանցա՞վ…»․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եթե չեմ սխալվում ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել, նախաքննություն էր արվում և այլն և այլն և այլն…

Ո՞վ գիտի. նախաքննությունն ընթացքի մեջ է՞, թե՞ գործը հանցադեպի բացակայությամբ կարճվել է արդեն, իսկ ադրբեջանցիները հարցաքննվե՞լ են էդ գործով, նրանց կալանավորելու միջնորդություններ կա՞ն, իսկ ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումերի արդյունքում ի՞նչ է պարզվել… մարդ կա՞, որ այս հարցերի պատասխանները գիտի…

Իսկ ո՞վ է մոռացել այն մասին, որ ողորմելի դուխովները մայիսի 27-ին գերեվարված մեր զինծառայողներին վերադարձնելու համար ադրբեջանցիներին 1 ժամ ժամանակ էին տվել, ժամանակը չանցավ՞, այս հարցից ո՞վ է տեղյակ…

Հետգրություն. «հարգելի» «իշխանություններ», վերևի հարցերը ձեզ հետ կապ չունի, հանկարծ չմտածեք դուք եք մեղավոր դրանցում, դուք հանգիստ զբաղվեք ծանրաձողի ներմուծման հարցերով… և ամեն մարդ թող իր գործն անի…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031