Բաժիններ՝

Վրաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 964 նոր դեպք

Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 28 հազար 190 թեստ եւ հայտնաբերվել վարակման 964 դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հուլիսի 1-ի տվյալներով, կազմում է 3,42 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,74 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 3,09 տոկոս:

964 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 629-ը, Աջարիայում՝ 25, Իմերեթում՝ 77, Քվեմո Քարթլիում՝ 54, Շիդա Քարթլիում՝ 40, Գուրիում՝ 9, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 30, Կախեթում՝ 71, Մցխեթ-Մթիանեթում՝ 12, Սամցխե-Ջավախքում՝ 9, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 8: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 9 հազար 430-ի, նրանցից 2771-ն ստացիոնար բուժման կարիք ունի, 620 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 6 հազար 39 մարդ բուժընթաց էանցնում տանը: 607 հիվանդների վիճակը ծանր է, նրանցից 158 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։