Ծափաթաղում հիմնվել է գերժամանակակից արևային կայան

Սևանա լճի ափին՝ Ծափաթաղում, 13 հեկտար տարածքում կառուցվել է տարածաշրջանում՝ արևին հետևող  համակարգով արևային առաջին կայանը։

Կայանն արևին հետևող սոլար թրեքինգ համակարգի միջոցով կարողանում է հսկայածավալ էներգիա կուտակել։ Ավելի քան 14.000 կրկնակի ապակյա ծածկույթ ունեցող վահանակով կայանն ունի 5787 կՎտ պիկային հզորություն, որի տարեկան արտադրողականությունը 12,300,000 կՎտ/ժամ է։

Արևային կայանը կառուցել է «Օպտիմում Էներջի» ընկերությունը՝ «Թուֆենկյան» հիմնադրամի պատվերով։ «Թուֆենկյան» ընկերության «Ավան Մարագ Ծափաթաղ» հյուրանոցում էլ տեղադրվեց առաջին արևային կայանը, որն էլ հիմք դարձավ ավելի մեծ ու հզոր կայան ստեղծելու համար։

Առաջին կայանի հաջողությամբ ոգեշնչված, «Թուֆենկյան» ընկերությունը գործընկերների՝ Ակբա բանկի և ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգի աջակցությամբ ստեղծեց հսկայական կայան՝ «Հերիթեյջ»-ը։ Վերջինիս կառուցումից առաջ ուսումնասիրվել է  Չինաստանի և Իսպանիայի փորձը։

«Ծրագիրը նախատեսված էր հյուրանոցի սպասարկման համար, ինչն էլ  մեզ ոգեշնչեց և տվեց նոր ուղղություն՝ դեպի էներգետիկայի ոլորտի զարգացում: Եվ մենք կառուցեցինք ավելի մեծ կայան։ Կար բանկային ծրագիր, որը հարմարավետ հնարավորություն էր տալիս այդ ոլորտում ներդրում կատարելու համար: Ակբա բանկի և ԱԳԲԱ Լիզինգի հետ որոշեցինք այդ ծրագիրը իրականացնել»,– նշում է «Թուֆենկյան հոսփիթալիթի» ընկերության փոխտնօրեն Հովհաննես Պողոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս