Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ավարտվեց Մոսկվայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների ու տագնապների տեղիք էր տալիս: Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն:
Միացյալ Նահանգների դեռևս գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է Twitter-ի այլընտրանք ստեղծելու տարբերակը, այն բանից հետո, երբ իր անձնական էջն արգելափակվել էր այս սոցիալական ցանցի ադմինիստրացիայի կողմից: Ամերիկայի առաջնորդը համապատասխան հաղորդագրությունները տեղադրել է Twitter-ում՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական էջում, բայց դրանք անմիջապես հեռացվել են սոցցանցի մոդերատորների կողմից:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբոր կողմից առանձին դաժանությամբ, դիտավորությամբ քրոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ալիևը գերիներով գերի է վերցրել Փաշինյանին։ Բացի այդ, եթե գերիներին վերադարձնեն, չկա երաշխիք, որ նոր գերիներ չեն վերցնելու. չէ՞ որ մենք գործնականում կորցրել ենք բանակը, և գործնականում անտերություն է տիրում երկրում, հետևապես, բացի գերիների խնդրից, այդ հանդիպման օրակարգում պետք է լիներ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադարձ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գնում է կոշտ բանակցությունների, երբ իր շահի խնդիրը կա, և ընդունում է արբիտրի դեր, երբ արդեն պետք է բանակցեն Հայաստանն ու Թուրքիան, հակառակ դեպքում, եթե փորձի այդ պարագայում ևս կոշտ միջամտել, այն ժամանակ էլ Ադրբեջանը կպահանջի, որպեսզի միջամտի նաև Թուրքիան։
Յունիբանկն արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի կողմից սահմանված «Sustainability Icon» մրցանակին:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Կուբան ներառել է ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նիկոլն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ Հայաստանը ավելի մեծ վտանգի մեջ է հայտնվել, քան Արցախի ներկա իրավիճակն է:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հունվարի 3-ին, ժամը 16-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի կտրած-ծակած վերքերով երկու տղամարդ են տեղափոխվել հիվանդանոց։
Deutsche Bank-ը եւ Signature Bank-ը հրաժարվել են ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցությունից այն անկարգություններից հետո, որոնք նրա կողմնակիցները սարքել են ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում:
Հայ ֆիզիկոսների համայնքը ծանր կուրստ է կրել. հունվարի 11-ին, 61 տարեկանում կյանքից հեռացել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Ցականովը:
Գործող իշխանություններին առանց փաստարկների քննադատելը և լուծումներ չառաջարկելն աշխարհում ամենահեշտ և անպիտան զբաղմունքն է։ Դրա համար ես իմ վերլուծությունը կառուցում եմ հստակ փաստերի վրա և հաջորդ հոդվածում նաև առաջարկելու եմ ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ։ Ամեն դեպքում, որպես եզրակացություն, ամենասկզբից պետք է արձանագրեմ, որ ՀՀ Կառավարությունն էներգետիկայի ոլորտում ոչ թե պարզապես թերանում է, այլ դրսևորում է մտավոր հետամնացության հատկանիշներ։ Եթե իմ եզրակացությունները և ներկայացված փաստերը կհերքվեն տեխնիկապես գրագետ պետական որևէ փաստաթղթով կամ հիմնարար տվյալներով, ապա ես ներողություն կխնդրեմ և հոդվածը կհրապարակեմ ճշգրտումներով, ինչպես որ դա ընդունված է ամբողջ աշխարհում։
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց Լորենցո Պելեգրինիին Իտալիայի առաջնության 18-րդ տուրի «Ինտերի» հետ խաղում։
Շվեյցարիան հաստատել է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ:
ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում արհամարհել է հրաժարական տալու մասին հարցը, ինչի մասին իրեն կոչ են անում, մասնավորապես, Կոնգրեսում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թվն աճել է 22 934-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 3 448 203-ի, հունվարի 12-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
Աշխարհում Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.05-ին, ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի Մինսկի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Նոր Նորքի ոստիկաններն ահազանգի հետքով մեկնել են դեպքի վայր, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, զրուցել տանտիրոջ հետ:
Եվրոպայի Դեղորայքային պատրաստուկների գործակալությունն ստացել է այն պատվաստանյութի ժամանակավոր գրանցման հայտը, որը մշակել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը եւ Օքսֆորդի համալսարանը:
Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք Հայաստանի ու Արցախի միջև գրավոր որևէ փաստաթուղթ կա՞, որով Հայաստանը լիազորվել է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտնի կապիտուլյացիոն փաստաթուղթը՝ ասաց․ «Որքանով տեղյակ եմ՝ Հայաստանի ու Արցախի միջև չկա որևէ փաստաթուղթ, որով Արցախը գրավոր իր համաձայնությունն է տվել, որպեսզի Հայաստանն իր անունից որևէ փաստաթուղթ ստորագրի»։
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է պաշտպան Սերխիո Ռամոսի ապագայի մասին մադրիդյան ակումբում:
«Ադրբեջանը գերիներին պահում է՝ որպես ճնշման լծակ, ու չի բացառվում, որ հեռուն գնացող նպատակներ ունի՝ կապված սահմանների դեմարկացիայի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով նախօրեին Կրեմլում Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքներին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ բացի դավաճաններից՝ պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ:
Հունվարի 8-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։ Թեև այն, ինչ արձանագրեցին ոստիկանները դժվար է հերթական անվանել…
«Ինձ համար վաղուց պարզ էր, որ հունվարի 11-ի հանդիպումը շատ վատ վերջաբան պետք է ունենա մեզ համար, որքան էլ զարմանալի թվա, պետք է ասեմ, որ իմ սպասելիքների չափ վատ չանցավ». 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ հանդիպմանը:
«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան 2020 թվականի դեկտեմբերին Երգչախմբային արվեստի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպել էր համերգ, որը նվիրել էր Արցախյան պատերազմի հերոսներին:
«Սա արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է՝ Մովսես Հակոբյանից և Օնիկ Գասպարյանից հետո, ով լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա: Պետք է հիշել ենթատեքստը: Հոկտեմբերի 20-ը պատերազմի մեջտեղն էր, մենք կրել էինք ծանր կորուստներ, սակայն հոկտեմբերի 20-ին ստորագրված խաղաղությունը կլիներ պարտության, բայց ոչ կապիտուլյացիայի խաղաղություն»,- գրել է Միքայել Մինասյանը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն այս տարվա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի առաջին համերգը կնվիրի հայ երաժիշտների լավագույն բարեկամ Ռուբեն Բաբայանի հիշատակին: