 
                        «Ռոնալդուն գնաց և մնաց առանց Ոսկե գնդակի»․ Վալդանոն՝ Ռամոսի հեռանալու մասին
 
                                    Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն խոսել է պաշտպան Սերխիո Ռամոսի ապագայի մասին մադրիդյան ակումբում:
«Նա ի վերջո կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ:
Եթե դա տեղի չունենա, յուրաքանչյուր կողմի համար սխալ կլինի: Նույնն էր Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալիս: Մադրիդի «Ռեալը» մնաց առանց Չեմպիոնների լիգայի, իսկ Կրիշտիանուն ՝ առանց «Ոսկե գնդակի» (2018-ին մրցանակը շահեց կիսապաշտպան Լուկա Մոդրիչը)»,- ասել է Վալդանոն:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        