Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության` կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։
Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ շուրջօրյա վերահսկողությունը, հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մոսկվայում կայացած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը։
Մարդկային կորուստը շուրջ 7 մլրդ դոլար (զոհված և անհետ կորած զինծառայողներ՝ շուրջ 4500, 1-ին կարգի հաշմանդամներ շուրջ 5000, երկրորդ կարգի հաշմանդամներ շուրջ 6000, ֆիզիկապես առողջ, բայց արդեն հասարակության ոչ լիիրավ անդամ շուրջ 2000 մարդ) Եվրոպական Խորհրդի գնահատմամբ մեկ մարդու կյանքի արժեքը պետության համար կազմում է 3,1 մլն եվրո։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականի հունվարի 17-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող իր սեփական բնակարանում ինքնասպան էր եղել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։
ՀՀ_ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է: Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերթական սուտ եւ անկատար խոստումը․․․ Մինչ եռակողմ հանդիպումը՝ փաշինյանական իշխանությունը պնդում էր, որ Ադրբեջանի հետ կոմունիկացիաները կարող են բացվել, Ադրբեջանին Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող ճանապարհ կարող է տրամադրվել՝ բացառապես հայ գերիների և անհետ կորած անձանց հարցի լիարժեք լուծման պարագայում։
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետությունների մակարդակում միջազգային գործընթացներին՝ հանդիպումների մասով, քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, որ ցանկացած հանդիպման և քննարկումից առաջ նախապես համաձայնեցվում է և՛ քննարկման օրակարգը, և՛ ստորագրվելիք փաստաթուղթը կամ իրականացվելիք հայտարարությունը՝ համաձայնության առարկան:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը չի բացառում հավանականությունը, որ Հայաստանում ներկայում արդեն կարող է առկա լինել կորոնավիրուսի նոր շտամ (հայտնի որպես բրիտանական), իսկ եթե չկա, ապա մեծ է հավանականությունը, որ կհասնի: Առկա նախնական տվյալները մասնագետին հուշում են, սակայն՝ նրանք, որոնք արդեն վարակվել են կորոնավիրուսով և ունեն իմունիտետ, պետք է որ չվարակվեն նոր շտամով:
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «SOCAR-ի բենզալցակայաններ որ հայտնվեն Հայաստանում, հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն «դե էժան ա ու որակը լավն ա»։ Իսկ դա Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ա, այսինքն՝ շահույթը գնում ա պետբյուջե, այսինքն՝ դուք լցնելու եք բենզին, իրենք գնեն բայրաքթար ու սպանեն ձեր երեխաներին։ Շղթան պարզ ա, չէ՞:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երբ մարդիկ պնդում էին, որ մեզ նոր «բանակցող» է հարկավոր, քանի որ պարտված վարչապետը ոչ միայն հոգեբանորեն է ընկճված ու անգործունակ, այլեւ չի կարող առաջիկա բանակցություններին մասնակցել եւ ինչ-որ հաջողություններ գրանցել, շատերը չէին հասկանում, թե դա ինչ է նշանակում։
Իսկ նիկոլականությունը խրոխտ հայտարարում էր, թե որեւէ հարց չի կարող քննարկվել, եթե այդ հարցում չլինի կոնսեսուս։ Կոնսեսուս, ինչպես տեսանք, չեղավ, ու Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարությունը բացառապես նոյեմբերի 10-ի խայտառակ թղթի 9-րդ կետի իրագործման ճանապարհային քարտեզն էր՝ կոմունիկացիաների ապահովում եւ տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակում։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 2021 թ. Հայաստանի համար Ռուսաստանից գազի մատակարարման գինը չի փոխվել՝ կազմելով դարձյալ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն այդ չփոխվելու մասով խոսքը միայն առաջին եռամսյակին է վերաբերում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան էլ գործող իշխանությունը ձևացնում է, թե իշխանության ներսում ամեն ինչ հարթ է, այնուամենայնիվ, շարունակ լուրեր ենք ստանում հակառակի մասին: ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության շատ անդամներ կուլիսային խոսակցությունների ժամանակ դժգոհում են, որ ուզում են հեռանալ այս իշխանությունից: Առայժմ ամեն մեկը մնացել է իր անձնական պատճառով: Իսկ խմբակցության միասնականության «պատասխանատուները» կարծում են, թե Աժ իշխող խմբակցությունը կուռ է, ու վերջին դուրս եկողը պետք է լիներ Տիգրան Կարապետյանը Սյունիքից:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շնորհիվ Ռուսաստանը Հայաստանից կարող է նորանոր զիջումներ պոկել, եւ այս առումով թվում է, թե այս ռեժիմի գոյատեւումը բխում է Մոսկվայի շահերից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվա մոսկովյան այցին ընդառաջ, իշխանական վերնախավում մինչեւ վերջին պահը սպասել են, որ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի, ընդ որում՝ ընդլայնված կազմով, եւ կքննարկի հանդիպման օրակարգը։ Ինչպես մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինն անցկացրեց՝ հրավիրելով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ, որն ամբողջովին նվիրված է եղել ԼՂ կոնֆլիկտին:
Ստացվում է՝ այն նպատակը, որի համար Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, չի իրականացել, քանի որ վերջինս խոսում էր տրանսպորտային ապաշրջափակման մասին՝ հանուն ռազմագերիների վերադարձի, սակայն իրականացավ միայն առաջին մասը:
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանին և Գոռ Գևորգյանին ԱԺ ղեկավարությունը տարեվերջին տեղափոխել է եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի կազմ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 13-ի նիստում ընդգրկված է նաեւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի փաթեթը: Այս փաթեթը դեռ նախորդ տարվա վերջին հասցրեց քննադատության ալիք բարձրացնել, քանի որ անընդունելի ձեւակերպումներ ուներ ուսումնական հաստատությունների համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։ Թեեւ շատերի մոտ է ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյսոն Քրոուն ԱՄՆ-ի բանակի նախարար Ռայան Մաքքարթնիի հետ ունեցած զրույցի արդյունքների շուրջ Twitter-ում հաղորդել է, որ Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգություններից հետո առնվազն 25 գործ է հարուցվել ներքին ահաբեկչության շուրջ։
Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում Տոկիոյում 2021թ․ ամառային Օլիմպիական խաղերն անցկացմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների պատվիրակությունը հունվարի 14-ին կժամանի Չինաստան նոր տիպի կորոնավիրուսի ծագման պատճառների հետաքննության համար:
Դեկտեմբերի 29-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի իրենց շենքի չբնակեցված բնակարանից ձայներ են լսվում։
Ռուսաատանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 93,9 միլիոն թեստ, հունվարի 11-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը 2021-ին անակնկալ է մատուցել իր երաժշտարվեստի երկրպագուներին՝ նրանց ներկայացնելով «Ամենից ամենասիրելի» ստեղծագործությունը: