SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում սպանության փորձի հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Ադրբեջանցիները միջազգային ատյաններում Փաշինյանի խոսքերն օգտագործում են ընդդեմ Հայաստանի. Արտակ Զաքարյան
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը՝ կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում սկսում է Covid-19-ի համաճարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գողության, գողության փորձի, գողության կատարմանն օժանդակելու և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՌԴ-ի բնակչությունը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 146 մլն 238 հազար 185 մարդ:
Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն հայտարարել է, որ Չինաստանը Թեհրանին հասանելի կդարձնի BeiDou (BDS) անվանումով նավիգացիոն արբանյակային համակարգը:
Nokia սմարթֆոնները՝ որպես գովազդ, ավելացվել էին ֆիլմին, բայց պրեմիերայի հետաձգման պատճառով շարքի մոդելներն արդեն հնացել են:
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտը 2020-ի չորրորդ եռամսյակում (հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր) զգալիորեն նվազել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կյանքը դատարկ ու անիմաստ է առանց սիրո: Մեր ամեն օրը լավ առիթ է՝ սեր տալու և ստանալու համար: Չնայած ոմանք կարծում են դրա ժամանակը միշտ էլ կա, բայց այսօր ու հենց այս պահը լավագույն պահն է՝ Սեր դրսևորելու համար:
Իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի՝ «Մեդալիոնով երիտասարդի դիմանկարը» կտավը Նյու Յորքում Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել է ավելի քան 92 մլն դոլարով:
Սարքի տերերին հասանելի կլինեն տվյալների փոխանցման ավելի բարձր տեմպերը և նոր տեխնոլոգիայի այլ հնարավորություններ:
Ալբերտ Էյնշտեյնը փոքր տարիքում շատ ուշ է սկսել խոսել, եւ նրա ծնողները վախենում էին, որ մտավոր հետամնաց է ու չի էլ կարողանա խոսել: Սակայն մի օր ճաշի ժամանակ նա ասաց. «Ապուրը շատ տաք է»: Ուրախացած ծնողները սկսել են հարցնել, թե ինչու մինչ այդ օրը չի խոսել: Էյնշտեյնը պատասխանել է. «Որովհետեւ մինչ օրս ամեն ինչ կարգ ու կանոնով էր»:
Իշխանություն–հասարակություն հարաբերություններում կա նույնականացման՝ իդենտիֆիկացիայի բաղադրիչ։ Դա չի արձանագրվում որևէ նախընտրական բուկլետում կամ քվեաթերթիկում անգամ, այլ գտնվում է հանրային հոգեբանության տիրույթում ու արտահայտվում է նրանով, որ հասարակությունն իշխանությանը համարում է իրենը, իրեն նույնականացնում է իշխանության առանձին կրողների ու հավաքական իշխանության հետ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում 2 լիարժեք օր է անցկացրել։ Նա երեք հանդիպում է ունեցել ռուսական ուժայինների` 2 գնդապետի և մեկ գեներալի հետ։ Հանդիպումներն անց են կացվել փակ դռների հետևում, և թե ինչ են քննարկել, պաշտոնապես ոչ ոք չի հաստատի։
Վերլուծաբան IDC ընկերությունը հրապարակել է սմարթֆոնների շուկայում 2020 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունը: Apple-ն առաջատարն է։
«Բարսելոնայի» ու բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կիսվել է կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետներով:
Զինվորի դերը մեր հասարակության մեջ բարձրանում է պատերազմի ժամանակ կամ դրանից հետո, սակայն մինչ պատերազմներն ու մարտերն արդյո՞ք կարևորում ենք մեր հերոսներին հավուր պատշաճի:
Սերխիո Ռամոսը Ֆլորենտինո Պերեսին պատմել է ՊՍԺ-ի կողմից հսկայական պայմանագրային առաջարկի մասին, հայտնում է El Pais-ը:
Ճապոնիայում գործազրկության մակարդակը 2020 թվականի արդյունքներով միջին հաշվով կազմել է 2,8 տոկոս, ինչը 0,5 տոկոսով բարձր է, քան մեկ տարի առաջ: Այս վիճակագրությունը հունվարի 29-ին հրապարակել է Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը։
«Մարդ, որը դարձել է գերագույն հրամանատար, բայց զենք գործածելու որևէ ունակություն չունի, պատերազմի, պարտադիր զինծառայության հետ առնչություն չի ունեցել, ինչո՞ւ այդ մարդը չի կանչում պատերազմի բովով արդեն վաղուց անցած, թրծված փորձառու գեներալների, բարձրաստիճան սպաների, որոնք հսկայական պաշար ունեն և ճանաչում են թուրքին: Նրանց բոլորին հեռացրեց ասպարեզից, որպեսզի միանձնյա իր դավադիր նկրտումներով կարողանա պատերազմին տալ այն ավարտը, որը նախանշված է եղել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց արցախյան երեք պատերազմների վավերագիր, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը:
«Դեժավյու» տելեգրամ ալիքի տեղեկացմամբ`թվով 5 հայ ռազմագերիներին ադրբեջանցիները փոխանակել են Անար Գիասի Մամեդովի հետ, ով իր պատիժը 2020 թվականի մարտի 14-ից կրում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 329-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական սահմանի ապօրինի հատում հոդվածով:
Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանի ընտանիքին՝ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ։
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հենքի վրա իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է՝ դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն: Նոր համակարգով նախատեսվում է կրթության ոլորտում զարգացման նոր մոդելների մշակում, ուսուցիչների վերապատրաստման ծավալուն աշխատանքներ` 2021 թվականին, ուսուցչի ատեստավորման գործընթացի թվայնացում:
Դեղերի եվրոպական գործակալությունը օրերս ունեցած կասկածներից հետո թույլատրել է Oxford/AstraZeneca-ի՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութի օգտագործումը՝ մեծահասակների բոլոր տարիքային խմբերում:
Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակողը գումար կստանա՝ նոր պատվաստանյութ ստեղծելու համար:
«Մեկ՝ միանվագ գումարներ էին տալիս, մեկ՝ կոմունալ վճարները վճարելու համար փող բաժանում։ Կառավարությունը 20-ից ավելի միջոցառում է գործարկել և տնտեսություն ներարկել 300 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք տնտեսության մեջ որևէ խնդիր չեն լուծել, այդ գումարը, բառիս բուն իմաստով, փոշիացվել է, որովհետև Կառավարությունը պատկերացում չի ունեցել՝ ինչ խնդիր պետք է լուծի, ինչ է՝ կարծում էր, որ ընտանիքը 68 հազար դրամով կարողանալու է իր գնողունակությունը մեծացնե՞լ։ Նշեմ, որ Կառավարությունը մինչև կորոնավիրուսն արդեն 270 միլիարդ դրամի պարտք էր կուտակել»։
ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ հարբած վիճակում:
Եթե նախկինում նման տեխնոլոգիաները հիմնականում օգտագործվում էին զվարճանքի ոլորտում, ապա այժմ բժշկության, կրթության և արտադրության ոլորտում վիրտուալ և լրացված իրականության անհրաժեշտություն կա: VR-ն օգտագործվում է, օրինակ, աշխատողներին վերապատրաստելու համար: Իսկ վիրտուալ իրականության համակարգեր օգտագործող բժիշկներին սովորեցնում են աշխատել COVID-19-ով պացիենտների հետ։ Ինչպես նաև VR տեխնոլոգիաները փոխում են հիվանդների վերականգնման մոտեցումները, օրինակ՝ վերականգնումն ինսուլտից կամ վնասվածքից հետո: