Բաժիններ՝

iPhone 13-ն աջակցություն կստանա ցանցային նոր ստանդարտին

Սարքի տերերին հասանելի կլինեն տվյալների փոխանցման ավելի բարձր տեմպերը և նոր տեխնոլոգիայի այլ հնարավորություններ:

Apple-ը վերջերս թողարկել է iPhone 12 սմարթֆոնների շարքը՝ ընկերության առաջին սարքերը, որոնք աջակցում են 5G կապի միացմանը: Բայց արդեն հիմա նոր տեղեկություններ կան դրանց իրավահաջորդի մասին: Ըստ MacRumors-ի վերջին զեկույցի, սպասվում է, որ Apple-ի առաջիկա մոդելները կաջակցեն WiFi 6E տեխնոլոգիային:

WiFi 6E-ն իրականացնելու համար օգտագործվում է 6 ԳՀց հաճախականությունների տիրույթը: Տեխնոլոգիան զգալիորեն ավելի արագ և հուսալի է, քան իր նախորդները: Ի դեպ, վերջերս ներկայացված Samsung Galaxy S21 Ultra-ն արդեն ունի WiFi 6E աջակցություն:

Աղբյուրը մանրամասնում է, որ iPhone 13-ում Wi-Fi 6E-ի ներդրման մոդուլները կարող են մատակարարվել կիսահաղորդիչներ արտադրող Skyworks ընկերության կողմից:

Ինչ վերաբերում է նոր Apple սմարթֆոններին, ապա դրանք, ինչպես սպասվում է, կթողարկվեն այս սեպտեմբերին: Դրանց մասին ավելի շատ տեղեկություններ պետք է հայտնվեն առաջիկա ամիսներին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս