Ուշագրավ փաստեր՝ հայտնիների մասին
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Ալբերտ Էյնշտեյնը փոքր տարիքում շատ ուշ է սկսել խոսել, եւ նրա ծնողները վախենում էին, որ մտավոր հետամնաց է ու չի էլ կարողանա խոսել: Սակայն մի օր ճաշի ժամանակ նա ասաց. «Ապուրը շատ տաք է»: Ուրախացած ծնողները սկսել են հարցնել, թե ինչու մինչ այդ օրը չի խոսել: Էյնշտեյնը պատասխանել է. «Որովհետեւ մինչ օրս ամեն ինչ կարգ ու կանոնով էր»:
-Ֆոլքները Էռնեստ Հեմինգուեյի մասին ասել է. «Նա երբեք հայտնի չի եղել այնպիսի բառերի օգտագործմամբ, որոնք ընթերցողին կստիպեին ստուգել բառարանը…»:
Հեմինգուեյը պատասխանել է իրեն ուղղված այդ «մեղադրանքին»՝ ասելով. «Խեղճ Ֆոլքներ։ Նա իսկապե՞ս կարծում է, որ մեծ զգացմունքները ստեղծվում են խելացի բառերով»:
-Մի երկրպագու Մոցարտին հարցրել է, թե ինչի՞ց սկսի, եթե ցանկանում է սիմֆոնիա գրել: «Սիմֆոնիան բավական դժվար գործ է: Սկսեք փոքրիկ բաներից, իսկ հետո, քիչ-քիչ բարդացնելով, շարժվեք դեպի սիմֆոնիաներ»,- պատասխանել է Մոցարտը:
Երկրպագուն պնդել է. «Բայց, պարոն Մոցարտ, Դուք սիմֆոնիաներ գրում էիք արդեն 8 տարեկանում»:
Մոցարտն էլ սրամտորեն ասել է. «Այո, ճիշտ է: Բայց ես ոչ ոքից չէի հարցրել, թե ինչպես դա անել»:
-Մի անգամ Ուինսթոն Չերչիլը գրեթե քնել է խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ: Անդամներից մեկը, որն այդ պահին խոսում էր, ասել է. «Պարո՛ն Չերչիլ, պարտադի՞ր է քնել, երբ ես խոսում եմ»: Չերչիլն էլ սրամտորեն պատասխանել է. «Ո՛չ, ամբողջովին կամավոր սկզբունքով է»: