Երբ արկերը մեկը մյուսի ետևից սկսեցին բզկտել հողը, տղաները պատրաստվում էին հաց ուտել: Բոլորը արագ վազեցին դեպի թաքստոցները: Իսկ Արտյոմը վազեց բոլորովին ուրիշ ուղղությամբ: Վերցրեց կասկաներն ու սկսեց բաժանել տղաներին: Եվ չհասցրեց թաքնվել… Սերգեյը ասում է, որ իր կյանքը փրկվել է Արտյոմի տված կասկայի շնորհիվ:
Ջենիֆեր Լոպեսը համագործակցում է Netflix-ի հետ` նկարահանվելով «Մայրիկ» կոչվող մարտաֆիլմում: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը: «Մուլան» ֆիլմի ռեժիսոր Նիկի Կարոն բանակցություններ է վարում կինոնախագիծը ղեկավարելու համար:
Ջորջ Վաշինգտոնը ձիավարության երկրպագու էր, սակայն վերջինիս համար սկզբունքային էր, որ այն ձին, որը պիտի հեծնի, լինի իդեալական մաքրության. նա անգամ ստուգում էր ձիերի ատամների մաքրությունը:
Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն իշխանությունից կառչած է առանձնակի եռանդով ու դաժանությամբ։ Դժվար է ասել՝ արդյոք նա նույնչափ ջանք ու եռանդ ծախսե՞լ է իշխանության գալու համար 2018 թվականին, թե՞ այդուհանդերձ կապիտուլյացիայից հետո իշխանության պահպանման համար պահանջվող էներգիան բազմապատիկ ավելի է։ Իսկ եթե դա այդպես է, գոյության իրավունք է ստանում հետևյալ հարցը՝ իսկ ի՞նչ ելք կունենար պատերազմը, եթե դրանում հաղթելու համար Նիկոլ Փաշինյանը՝ որպես, ինչպես ինքն էր սիրում իրեն կոչել, գերագույն գլխավոր հրամանատար, ծախսեր նույն այն ջանքն ու էներգիան, որը ծախսում է այսօր՝ պատերազմից հետո իշխանությունը պահպանելու համար։
Ամերիկացի հայտնի ձեռնարկատեր Իլոն Մասքը ժամանակավորապես չի օգտվի Twitter սոցիալական ցանցից, որի մասին նա հայտնել է այս սոցցանցի իր էջում։
Մասնագետները հաշվարկել են, թե որքան կարժենա նոր յուրօրինակ Apple սմարթֆոնը:
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Իվ Ռոշեյի գործով չեղարկել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու նկատմամբ պայմանական ազատազրկումը՝ փոխարինելով այն իրականով:
Հունվարի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևան քաղաքի Օրբելու փողոցից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ջրվեժ համայնքի 59-ամյա մի բնակչի։
Apple-ի էլեկտրաքառը հիմնվելու է Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնի հարթակի վրա:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կյանքը՝ աչքերում, աշխարհի ու մարդկանց հանդեպ միշտ սիրով ու անկեղծ ժպիտով․ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Արամ Մուրադյանի հարազատներն ու ընկերները փաստում են՝ Արամն իր 18 տարիներն ապրել էր այնպես, որ շատերին նույնիսկ մի ամբողջ կյանք չի բավականացնի։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին:
«Աշխարհի ցանկացած հատվածում, նաև՝ Հայաստանում, տարբեր իշխանություններ են եղել, տարբեր խոստումներ են տվել, որոնք իրականացվել են, մասամբ են իրականացվել կամ չեն իրականացվել. ՀՀ ներկայիս իշխանությունները, երևի, միակն են պատմության մեջ, որ անում են ճիշտ հակառակը՝ ինչ խոստացել են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ երբ իշխանություններն ասում են՝ պետք չէ վախենալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից, ուրեմն՝ պետք է վախենալ:
2021թ. Հունվարի 14-ին՝ ժամը 23:59-ին, «Facebook.com» սոցիալական կայքում «Տիգրան Գևորգյան» անհատական տվյալներով գրանցված օգտատերն իր կայքէջում առերևույթ բռնության կոչեր պարունակող հրապարակում է կատարել՝ հետևյալ բովանդակությամբ. «Տպավորություն ունեմ, թե ոմանք ապատիայի մեջ են ընկել ու հաշտվել են պետական հաստատությունները զավթած թուրքական օկուպացիոն ադմինիստրացիայի գոյության փաստի հետ։ Ստեղծված իրավիճակի մեջ ոչ մի լավ բան, իհարկե, չկա, բայց հուսահատությունն էլ անհիմն է։ Դրանց ճակատագիրը կանխորոշված է․ իրենք պիտի սատկեն։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը մանրամասն կքննարկի Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատում ներկայացված փաստարկներն ու կարձանագրի նրա կողմից թույլ տրված խախտումները:
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2021-ի հունվարին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երեկ Ազգայի ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ, որի ընթացքում «Ռոբոմարթ» ընկերության տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանն իր ելույթում նշեց, որ մինչև 2025 թվականը ՀՀ-ում գիտություն գրեթե չի լինելու, գիտության վիճակն իսկապես աղետալի է, և անկախ նրանից, թե որոնք են ստեղծված իրավիճակի պատճառները, պետք է հստակ ընդգծել, որ գիտությունն այդ վիճակից դուրս բերելու համար նախևառաջ պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը։
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան այն պատվաստանյութի սահմանափակ կլինիկական փորձարկումները, որն ստեղծվել է գրիպի դեմ կենդանի պատվաստանյութի հիման վրա, կսկսվեն մինչեւ 2021 թվականի վերջը:
Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին:
Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2023 թ. առաջնության որակավորման փուլը կսկսի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ արտագնա հանդիպումով:
Մեկնարկը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի:
Նրանցից մեկը զոհվել է, իսկ երկուսը՝ վիրավորվել:
Փետրվարի 2-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք:
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն երկու ակումբ է անվանել, որոնք մտադիր չէ մարզել նույնիսկ նման հնարավորության դեպքում:
Պատերազմի ավարտից ու կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի իշխանական քարոզչությունը լծվել է ադրբեջանաթուրքական պայծառ հեռանկարների ներկայացման գործին։ Գրեթե ուղիղ տեքստով ասվում է՝ եկեք մոռանանք անցյալը և մտածենք ապագայի մասին։ Ընդ որում, դա ասվում է ոչ միայն Հայաստանի ներսում, այլև արտաքին հարթակներում՝ թուրք և ադրբեջանցի շրջանակների ներկայությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աջակցության վարկանիշն ընկել է երկու տոկոսային կետով նրա՝ պաշտոնում գտնվելու առաջին օրերի համեմատությամբ:
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը փետրվարի 3-ից դադարեցնում է աշխատանքը:
Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ-73» թիմի գլխավոր մարզչի օգնական Հովհաննես Աբրահամյանը:
ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար:
«Նման գործընթացներ այսօր աշխարհի տարբեր երկրներում մենք սկսում ենք՝ եվրոպականից սկսած, հարավամերիկյանով վերջացրած: Որ եթե ադրբեջանցի այդ զինվորականները կամ քաղաքական գործիչները գնան այդ երկրներ, գործընթացը աշխատի»,- ասաց Տարոն Սիմոնյանը՝ շեշտելով, որ իր ընկերներից, բարեկամներից ու ուսանողներից շատերին ադրբեջանցիները սպանել են նաև խեղման ու խոշտանգումների ճանապարհով, և ինքը դա չի կարող մոռանալ: