Բաժիններ՝

Աբրահամ Լինքոլնը միշտ կրում էր բարձր սև գլխարկ, որի մեջ պահում էր նամակներ, ֆինանսական թղթեր, իրավական նշումներ․․․

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Ջորջ Վաշինգտոնը ձիավարության երկրպագու էր, սակայն վերջինիս համար սկզբունքային էր, որ այն ձին, որը պիտի հեծնի, լինի իդեալական մաքրության. նա անգամ ստուգում էր ձիերի ատամների մաքրությունը:

-Ուիլյամ Հարիսոնի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել շատ ցուրտ եղանակային պայմաններում, նախագահը մրսել է եւ հիվանդացել թոքաբորբով, արդյունքում՝ մեկ ամիս անց մահացել է: Նա համարվում է Սպիտակ տան ամենակարճաժամկետ ղեկավարը:

-Ջոն Թայլերը համարվում է Սպիտակ տան ամենաբազմազավակ հայրը: Ջոնի երեխաներից 15-րդը ծնվել է, երբ նա եղել է 70-ն անց:

-Աբրահամ Լինքոլնը միշտ կրում էր բարձր սեւ գլխարկ, որի մեջ պահում էր կարեւոր նամակներ, ֆինանսական թղթեր, իրավական նշումներ:

-Ըստ Սպիտակ տան «20-ամյա անեծքի», յուրաքանչյուր նախագահ, ով ընտրվում էր 0-ով վերջացող տարեթվի, մահանում էր իր նախագահական ժամկետը չլրացած: Ռոնալդ Ռեյգանը եղավ առաջինը, ով «կոտրեց այդ անեծքը»:

– Ջորջ Բուշ-ավագը տարբերվում էր այն բանով, որ պաշտում էր մեքսիկական եւ չինական խոհանոցը, փոխարենը երբեք չէր ուտում բրոկոլի:

-Բենջամին Հարիսոնն ատում էր էլեկտրական լույսն ու հրամայում, որ Սպիտակ տանն իր ներկայության ժամանակ բոլոր էլեկտրական լամպերն անջատեն ու մոմեր վառեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս