Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 421-ի:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ նրա կին Ջիլլը փետրվարի 2-ին հարգել են ԱՄՆ-ի Կոնգրեսում անկարգությունների տետեւանքով զոհված՝ Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիքնիքի հիշատակը:
«Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:
ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Մարտունի և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Սոս, Ննգի, Քերթ, Կարմիր Շուկա, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ համայնքների մոտակայքում նախատեսվում է հետախուզական աշխատանքներ չպայթած զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանում փոփոխություն կատարելու նախագիծը:
Ազգային ժողովի դիմաց վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ապազգային իշխանության գործունեության դեմ:
6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Զատկի կղզուց դեպի հարավ – արեւելք: Փետրվարի 3-ին այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակչի առաջին խաղում միմյանց դեմ մրցել են «Ինտեր»-ը և «Յուվենտուս»-ը:
«Բողոքի ձայն՝ ապազգային իշխանության գործունեության դեմ». ակցիա՝ ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների համատեքստում ավտորիտար պետությունները գերակայություն ստացան, կարծում է National Endowment for Democracy հաստատության ավագ վերլուծաբան Միրիամ Լանսկոյը: Ըստ նրա՝ այդ օրերին արձանագրված միտումները տարակուսանք են առաջացնում. եթե 2016-ին, երբ ՀՀ-ում իշխանության էր նախագահ Սարգսյանը, ՌԴ նախագահ Պուտինը երեք-չորս օրից հետո կողմերին ստիպեց նստել բանակցային սեղանի շուրջ, ապա այսօր նույն այս գործընթացը տևեց շուրջ մեկ ու կես ամիս, որի շուրջ մոտեցումները տարատեսակ են մեկնաբանվում:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքը:
Այս ծանրագույն վիճակի համար մեղավոր ու պատասխանատու եմ նաև ես, և բոլոր այն պաշտոնաթող գեներալներն ու ռազմական հարուստ կենսափորձ և անառարկելի հեղինակություն ունեցող զորավարները, ովքեր տեսնելով, թե իրականում ինչ է կատարվում երկրի ու բանակի հետ, փորձում էին ինչ-որ բան անել, սակայն չէին կարողանում… Չէին կարողանում, որովհետև ինչ-որ մեկի թեթև ձեռքով օտարված լինելով զինված ուժերից, զրկված էին օրենքով ամրագրված որևէ իրավունքից և պարտականությունից… Բայց… միևնույն է… մեղավոր ենք.. Մեղավոր ենք, քանզի հանդուրժեցինք ոմն մեկին մեզ դարձնել այսպիսին…»։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանին հարակից Կարսում Թուրքիան եւ Ադրբեջանը սկսել են տասնօրյա համատեղ զորավարժություններ: Զորավարժությունների ուղերձի ռազմական կողմն այն է, որ երկու երկրների զորքերի հրամանատարաշտաբային համատեղ փոխգործակցության արդյունավետությունն է ստուգվում, ինչպես նաեւ զորքերի մարտունակությունն է բարձրացվում:
Ադրբեջանի կառավարությունը կոպտորեն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների հարցով միջանկյալ միջոցների պայմանների կատարումը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն անընդհատ բարձրաձայնում է այդ խախտումների մասին՝ Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն ավելացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Փետրվարի 1-ից 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Պատկերացնո՞ւմ եք՝ եթե Թրամփն ու նրա կողմնակիցները որոշեին չնահանջել՝ այնպես, ինչպես այսօր անում է Նիկոլ Փաշինյանը՝ իր սակավաթիվ կողմնակիցներով, ինչ կարող էր տեղի ունենալ Միացյալ Նահանգների հետ։
Ոչ մի լուրջ բարդություն «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների մասնակիցների մոտ չի հայտնաբերվել դրանց անցկացման երրորդ փուլի ընթացքում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հավանաբար, այս շաբաթ կհրապարակվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը․ երեկ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ նոր օրենսգրքում այլեւս չի լինի ռեյտինգային ընտրակարգը, եւ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ապա առաջիկա ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մոտ 15 օր առաջ լուր տարածվեց, որ ԱԱԾ հակաահաբեկչական հատուկ ջոկատի՝ «Ալֆայի» հրամանատարը փոխվել է, և նոր տնօրենի գալով՝ ԱԱԾ-ից կադրային արտահոսք է սկսվել, ազատման դիմումներ են գրվել: Նոր հրամանատար Արարատ Հովհաննիսյանն Աժ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի հովանավորյալն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Հրապարակ» թերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2 ամիս է, ինչ աշխատում է, բայց հասցրել է հայտնվել սկանդալների կիզակետում։ 168.am-ը գրեց, որ նա Իրանում հարբել է և հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։
Նա, ըստ լավատեղյակների, գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է, եւ նախապես ուզում է ապահովագրել իրեն, «թռնել» հեղափոխական լիդերի նավից, որում հայտնվել էր 2018-ին՝ կրկին «թռնելով» նախկինների ճամբարից։
Դու Հուան անունով շունն արդեն հինգ տարի է սպասում է իր տիրոջ վերադարձին, գրում է Daily Mail-ը: https://videos.dailymail.co.uk/video/mol/2021/02/01/5023035501591544926/640x360_MP4_5023035501591544926.mp4
Գրական տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցասերներին հետաքրքրելու նպատակով «Անտարես» հրատարակչությունը 2021-ին լույս կընծայի ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանություններ, հայ հեղինակների գործեր՝ տարբեր մատենաշարերով:
Չինաստանն առաջին անգամ COVID-19-ի դեմ պատվաստանյութի տեսքով հումանիտար օգնություն է ցուցաբերել՝ խմբաքանակ հասցնելով Պակիստան:
Ոստիկանության Սպիտակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի 45-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից փորձել է գողություն անել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 26-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին:
Չինաստանի ոստիկանությունը 80-ից ավելի մարդ է ձերբակալել եւ ավելի քան 3 հազար չափաբաժին պատրաստուկ առգրավել, որը չարագործների կողմից վաճառվել է որպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:
Արցախում ընթացիկ տարվա փետրվարի 1-ի դրությամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 59 հազար 707,4 դրամ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի անձնախմբի անդամները բազմիցս փորձել են ճեպազրույցներից առաջ Սպիտակ տանը լիազորագրված թղթակիցներից իմանալ, թե նրանք ինչ հարցեր են մտադիր հնչեցնել հանդիպումների ընթացքում: