Բաժիններ՝

«Եթե ես կարողանամ մարզել Լեոյին, ապա դա հիանալի կլինի: ՊՍԺ-ն ունի զարգացման ռազմավարություն»․ Պոչետինո

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին:

«Ակումբն ունի զարգացման ռազմավարություն: Եթե ​​ես հնարավորություն ստանամ մարզել Մեսսիին, ապա դա հիանալի կլինի: Բայց եթե ոչ, դա խնդիր չէ:

Ես և Լեոն սիրում ենք «Նյուելսը»: Մենք երկուսս էլ հագել ենք այս շապիկը, մենք այս կապն ունենք:

Մենք կտեսնենք՝ ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում ապագայում, արդյո՞ք մեր ուղիները խաչվելու են»,- ասել է Պոչետինոն RMC Sport-ին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս