
Իլոն Մասքը ժամանակավորապես հրաժարվել է Twitter-ից

Ամերիկացի հայտնի ձեռնարկատեր Իլոն Մասքը ժամանակավորապես չի օգտվի Twitter սոցիալական ցանցից, որի մասին նա հայտնել է այս սոցցանցի իր էջում։ «Ժամանակավորապես հեռանում եմ Twitter-ից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Որեւէ մանրամասնություն կամ պատճառ Մասքը չի նշել:
Սովորաբար Մասքի հաղորդագրությունները Twitter-ում գրավում են շուկաների մասնակիցների ուշադրությունը: Այսպես, անցած ուրբաթ օրը՝ հունվարի 29-ին, Մասքը Twitter-ում իր ուղեկցող գրառման մեջ հավելել էր “bitcoin” հեշթեգը: Դրանից հետո կրիպտոարժույթների արժեքը կտրուկ բարձրացել է՝ մեկ ժամում ավելացնելով 16 տոկոս: Twitter Inc. ամերիկյան ընկերությունը հիմնվել է 2006 թվականին: Ընկերության հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն է՝ հակիրճ հաղորդագրությունների փոխանակման համար: Կենտրոնակայանը գտնվում է Սան-Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: