Ջենիֆեր Լոպեսը Netflix-ի նոր ֆիլմում մարդասպանի դեր կխաղա
Ջենիֆեր Լոպեսը համագործակցում է Netflix-ի հետ` նկարահանվելով «Մայրիկ» կոչվող մարտաֆիլմում: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը: «Մուլան» ֆիլմի ռեժիսոր Նիկի Կարոն բանակցություններ է վարում կինոնախագիծը ղեկավարելու համար:
51-ամյա Լոպեսը մարմնավորելու է կին մարդասպանի. ֆիլմը սյուժեով հիշեցնում է Լյուկ Բեսոնի «Պրոֆեսիոնալ» դասական ֆիլմը:
Հայտնի երգչուհին մարմնավորում է մարդասպանի, որը դուրս է գալիս թաքստոցից` պաշտպանելու իր դստերը, որից տարիներ առաջ հրաժարվել էր վտանգավոր մարդկանցից փախչելու ժամանակ:
Սցենարի հեղինակը Միշա Գրինն է:
Լոպեսը նաև ֆիլմի պրոդյուսերի օգնականն է: