
Տղամարդը բնակարանից չհրկիզվող պահարան էր գողացել
Հունվարի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Երևան քաղաքի Օրբելու փողոցից, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ջրվեժ համայնքի 59-ամյա մի բնակչի։
Պարզվել է՝ նա դեկտեմբերի 22-ին հարմարեցված բանալիով բացել էր Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկի դուռը և ննջարանից հափշտակել չհրկիզվող պահարան, որի մեջ եղել էին փամփշտակալ՝ որսորդական 12 փամփուշտով, և տետրեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր: