Բաժիններ՝

Գործարկվել է ազգային գեոպորտալը

Պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմիններին տարածական տվյալներով ապահովելու համար Կադաստրի կոմիտեն գործարկել է ազգային գեոպորտալը: Կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այնտեղ ներառված են ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազային (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), թեմատիկ շերտերը (հողային ֆոնդը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակությունների և սեփականության սուբյեկտի), հասցեները, աշխարհագրական անվանումները, ենթակառուցվածքները, ավտոճանապարհները, 2014 թվականին իրականացված օրթոֆոտոհատակագծերը, արբանյակային նկարները, ռելիեֆը և այլն։

Համակարգում ներդրված բազմաշերտ տեղեկատվությունը թույլ է տալիս միևնույն միջավայրում համադրել տարբեր շերտեր և իրականացնել մասնագիտական/ոլորտային վերլուծություններ։

Սկզբնական փուլում կադաստրային քարտեզները գեոպորտալում ներկայացվելու են պարբերական թարմացումներով, սակայն շուտով հնարավոր կլինի ապահովել նաև քատեզների դինամիկ թարմացում։

Այս պահին գեոպորտալում ներառված 153 բնակավայրերի կադաստրային քարտեզները վարվում են առցանց ռեժիմով և ապահովում համակարգից ստացվող տվյալների թարմությունը։

Ինքնաշխատ եղանակով քարտեզագրական տեղեկատվություն ստանալու համար ազգային գեոպորտալը հետագայում հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728