Բաժիններ՝

Կարմիր շուկա բնակավայրում ռուսաստանյան սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա

Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրում կատարել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ականազերծման ընթացքում ռուսաստանյան սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա, որոնց թվում 122 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր ու գումարային տանկային զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել են 24 453 պայթուցիկ առարկաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728