Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կոչ է անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին և ընդդիմության բոլոր մյուս միջոցառումներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կոչ է անում իրենց թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։

«Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։ Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»,– հայտարարել է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս