Բաժիններ՝

Շիրակի մարզում բոլոր ճանապարհները բաց են

Շիրակի մարզի տարածքում ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնից՝ նշելով, որ ժամը 9․15-ի դրությամբ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Աշոցքում բուքը շարունակվում է։ Աշոցքի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջաններում կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ, և առկա է մերկասառույց։ Սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղուավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 15 միավոր տեխնիկա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728